ՎիվաՍել-ՄՏՍ-ը
շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային
պլանների «Հատուկ» փաթեթի ակտիվ բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին
հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է
«մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
Ընկերության լրատվական ծառայությունից, անակնկալ նվերները հանձնելու համար,
ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության հինգերորդ
փուլի հաղթողներին` 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 5 խաղարկության
արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել արդեն 150 բաժանորդի: Իսկ
ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչև օրս` հիշատակված սակագնային պլանների
բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին
է տրամադրվել 250 սմարթֆոն:
Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է սեպտեմբերի
25-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված «Microsoft.NET Random
class selection on the system time» համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս
տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը
չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները: «Հատուկ» փաթեթն ընդամենը
2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներառված ներցանցային
խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու
հնարավորություն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը
(Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի
ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման
ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության
հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման
օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է
ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը
նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ
երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ
առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային
ստանդարտ): «Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների
բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին
կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի
բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և
Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն
լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար,
կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են
Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: