Հայաստանում ռուսական 102-րդ
ռազմակայանի Կամխուդ բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են
դիպուկահարների հրաձգային ստորաբաժանման անհատական պատրաստության
պարապմունքները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հարավային զինվորական
օկրուգի մամուլի ծառայությունից, 100-ից ավելի զինծառայողներ մարտավարական և
կրակային պատրաստության հատուկ դասընթաց կանցնեն Ռուսաստանի ԶՈՒ դիպուկահարների
ստորաբաժանումների պատրաստության մեթոդիկայով: