Հայաստանի նախագահի պաշտոնի հնարավոր ութ թեկնածուներից մեկը, որոնք ավելի վաղ 8 մլն դրամի չափով ընտրագրավի վճարման անդորրագիր չէին ներկայայցրել, ՙԱզգային համաձայնություն՚ կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը հունվարի 8-ին վճարել է ընտրագրավը: Այդ մասին հաղորդել է ԿԸՀ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրված 15 թեկնածուներից ընդամենը ութն է ընտրագրավ վճարել. պետության գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՙԱզատություն՚ կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՙՓախստականներն ու միջազգային իրավունքը՚ քաղաքացիական հասարակության ցանցի քաղաքական հարցերի գծով խորհրդական, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, գործազուրկ էպոսագետ Վարդան Սեդրակյանը և ՙՀայ-ռադիոյի՚ տնօրեն Անդրեաս Ղուկասյանը: Նախօրեին ԿԸՀ նիստում ընտրագրավ չվճարած թեկնածուները հարց էին բարձրացրել այդ պահանջի հակասահմանադրականության մասին: ԿԸՀ որոշմամբ բոլոր թեկնածուներին տրվել է 48 ժամ` ընտրագրավ վճարելու համար: Եթե դա չարվի, ապա նրնանց թեկնածությունը չի գրանցվի: