Վարչական դատրանը դեկտեմբերի 17-ին մերժել է ՙԿանխենք գազի թանկացումը՚ քաղաքացիական նախաձեռնության հայցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ, ըստ որի գազի և էլեկտրաէներգիայի սակագները բարձրացվել են: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են նախաձեռնության մամլո ծառայությունում, Վարչական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վերաքննիչ դատարանում:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սպառողների համար գազի նոր սակագներ է սահմանել: Համաձայն որոշման, բնական գազի գինը բնակչության, ինչպես նաեւ մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառողների համար կկազմի 156 հազար դրամ` հազար խորանարդ մետրի դիմաց, նախկին 132 հազար դրամի փոխարեն: Կոմերցիոն սպառողների համար, որոնք սպառում են ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ, գազի գինը կկազմի $ 276,98, նախկին $ 243-ի փոխարեն (աճը` 14%):Գազի գների աճի հետեւանքով Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ որոշում է ընդունել բարձրացնել նաեւ էլեկտրաէներգիայի սակագները, քանի որ կբարձրանան էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունների ծախսերը: Այսպես, ցերեկային ժամերին սակագինը բնակչության համար կկազմի 38 դրամ 1 կՎտժամի դիմաց, ներկայիս 30 դրամի փոխարեն, իսկ գիշերային ժամերին 28 դրամի փոխարեն այն կկազմի 25 դրամ: Նոր սակագներն ուժի մեջ են մտել 2013 թ. հուլիսի 7-ից: