Սևանից ջրառի ավելացումն սպառնում է սեյսմիկ ռիսկեր և ջրի որակի
վատթարացում:
Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման
նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկում է օրենսդրական մակարդակով
ավելացնել Սևանից ջրառի առավելագույն ծավալը` մինչև 240 մլն խմ ներկայիս 170 մլն
խմ փոխարեն: Որպես հիմնավորում, մասնավորապես, նշվում է, որ Սև ջուր գետը, որն
սկիզբ է առնում Արարատյան հարթավայրի ստորգետնյա աղբյուրներից, չի կարող ապահովել
ոռոգման համակարգը:
«Ես կտրականապես դեմ եմ դրան, քանի որ դա նշանակում
է մեկ սխալը մյուսով ուղղել: Այո, փաստն ակնհայտ է. Արարատյան հարհավայրի
ստորգետնյա արտեզյան ավազանն օգտագործել են, պարզապես, բարբարոսաբար, սակայն դա չի
նշանակում, թե այժմ հարկավոր է փոխհատուցել Սևանի հաշվին», - նշել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: Սևանի
ջրի մակարդակի բարձրացման ծրագրի իրացման համատեքստում փորձագետը նշել է
գոյություն ունեցող ռիսկերը:
«Չի կարելի լճի հետ այդպես վարվել. մեկ
բարձրացնել ջրի մակարդակը, մեկ` իջեցնել:
Դա իր մեջ նաև սեյսմիկ ռիսկեր է պարունակում: Բացի այդ, լիճն այժ «ապաքինվում է»,
բարելավվում են ջրի որակի ցուցանիշները, իսկ տվյալ որոշմամբ մենք կարող ենք կասեցնել այդ գործընթացը», - նկատել է
փորձագետը:
Դանիելյանն անդրադարձել է նաև մի շարք
բնապահպանների այն կարծիքին, որ
Սևանի ջրի մակարդակի 22 սմ բարձրացման վերաբերյալ հրապարակված պաշտոնական տվյալներն իրականությանը չեն
համապատասխանում: Նա համաձայն է, որ դա արհեստականորեն ուռճացված թիվ է: «Մերթ ասում են, թե այդ 22 սմ ցույց է տվել
երկրի մակերևևույթի նոր վերահաշվարկը, մերթ նշում են, թե այդ թվերն այն բանի
արդյունք են, որ ծովի մակերևույթն այժմ չափվում է ոչ թե ըստ Սև ծովի, ինչպես նախկինում,
այլ ըստ Բալթիկ ծովի:
Այդ պատճառով այդ
«+22 սմ»
իրականում ստացվել է արհեստականորեն», - ասել է նա:
Հիշեցնենք,
որ
2013 թվականի հունվարի
1-ի տվյալներով, Սևանա լճի ջրի մակարդակը 3
սմ ցածր էր
2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինչպես նշել են փորձագետները,
ճլի բացասական հաշվեկշռի պատճառը
2012 թվականին մեծածավալ ջրառներն
: Այն ժամանակ որոշում էր կայացվել լճից ջրառը
170 մլն խմ-ից մինչև 313 մլն խմ ավելացնելու մասին:
Այդ որոշումը հիմնավորվում էր Արարատյան հարիթավայրի որոգման խնդիրներով: