Հանրային խորհրդի
օդային հաղորդակցության գծով անդամ Իզաբելլա Մուրադյանը փախավ դեկտեմբերի 13-ին
կայացած մամուլի ասուլիսից, այն բանից հետո, երբ նրան սկսեցին հարցեր տալ:
Մուրադյանը եկել
էր կիսվելու ավիացիայի 2013 թվականի գործունեության արդյունքներով: Նա բողոքեց
կառավարության անգործությունից և նեղ անձնական շահերից, ինչի արդյունքում 2013
թվականին սնանկացավ Արմավիան, որի աշխատողները ստիպված էին լքել երկիրը: Մյուս
կարևոր կորուստը նա տեսնոմ է իշխանությունների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի
հին ուղևորաթերմինալը քանդելու մտադրության մեջ (կլոր շենքը): «Ազգային
ավիափոխադրողի և հին ուղևորաթերմինալի պահպանման վերաբերյալ Հանրային խորհրդի ոչ
մի առաջարկ կառավարությնա կողմից չընդունվեց: Իսկ այդ նիսոտւմ, ընդհանրապես,
այնպիսի բաներ էին տեղի ունենում»,-նշել է Մուրադյանը: Նա այնպես էր հուզված այդ
փաստերից, որ հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին և անսպասելի լքեց
«Ելակետ» մամուլի ակումբը, ուր նրան հրավիրել էին մամուլի ասուլիսի:
Մուրադյանը նշեց,
որ Վրաստանն ունի պետությանը պատկանող 54 ինքնաթիռ, Ադրբեջանը`28 ինքնաթիռ, իսկ
Հայաստանում չկան պետական ինքնաթիռներ: Նա գտնում է, որ ազգային ավիափոխադրողի
առկայությունը պարտադիր է պետության ռազմվարական պլաններն իրականացնելու համար:
Սակայն,
հարկ է նշել , որ Արմավիան ամբողջությամբ մասնավոր ընկերություն էր և երբեք էլ
աչքի չէր ընկել թռիչքների հստակությամբ, սպասարկման որակով և ֆինանսական
կարգապահությամբ, ինչի արդյունքում, կուտակեց հսկայական պարտքեր, այդ թվում նաև
պետության և իր աշխատողների հանդեպ: Արմավիայի որոշ աշխատողներ տեղափոխվեցին Air Armenia ընկերություն, որը բավականին
արագ սկսեց հաջողությամբ թռիչքներ իրականացնել, և նրա գալով էապես նվազեցին
ավիատոմսերի գները: