ՙԱզատություն՚ ռադիոկայանի հայկական ծառայության տեղեկատվությունը Հայաստանի կողմից չինական AR1A համազարկային կրակի
ռեակտիվ
համակարգեր
(ՀԿՌՀ
) ձեռքբերելու
մասին
զգալի
աշխուժացում
առաջացրեց
հայրենական
մեդիատարածքում:
Հատկապես
հակառուսական
լրատվամիջոցները
նորից սկսեցին խոսել ռուսական սպառազինությունից ազատվելու և ժամանակակից
սպառազինության
և
ռազմական
տեխնիկայի
մատակարարների
դիվերսիֆիկացման
անհրաժեշտության
մասին:
Հայաստանի կողմից սպառազինության և ռազմական
տեխնիկայի
գնման
առյուծի
բաժինը,
իրոք,
բաժին
է
ընկնում
Ռուսաստանին:
Ինչպես
պարբերաբար
հավաստում
են
Պաշտպանության
նախարարության
և
այդ
ոլորտը
համակարգող
այլ
կառույցների
ներկայացուցիչները,
Երևանը
Մոսկվայից
սպառազինություն
է
գնում
արտոնյալ
գներով,
ըստ
որում`որակի
մասին
սովորաբար
նախընտրում
են
լռել:
Մյուս
կողմից`
պետք
է
նշել
եվրոպական
առաջատար
երկրների
նորագույն
մշակումների
նկատմամբ
Հայաստանի
հետաքրքրության
մշտական
աճը:
Դեռ
2012 թ.
աշնանը
ՀՀ
պաշտպանության
նախարար
Սեյրան
Օհանյանն
իտալացի
իր
գործընկերոջ
հետ
մամլո
ասուլիսի
արդյունքների
համաձայն
հայտարարել
էր,
որ
Հայաստանը
շահագրգռված
է ռազմական արդյունաբերության ոլորտում Իտալիայի
առաջատար
փորձի
օգտագործմամբ:
Եվ
պետք
է
նշել,
որ
Իտալիան
տվյալ
դեպքում
ամենևին
միակ
երկիրը
չէ,
որի
հետ
փոխգործակցությունը
հեռանկարային
է
հայկական
կողմի
համար:
Հայկական
շուկա
մուտքի
համար
առավել
զգալի
քայլեր
է
ձեռնարկում
Լեհաստանը:
Ընթացիկ
տարվա
ապրիլին Հայաստանի և Լեհաստանի միջև համաձայնագիր է ստորագրվել,
որի
համաձայն`
պետք
է
ստեղծվի
Չարենցավանի
հաստոցաշինական
գործարանի
հետ
ՙԼյուբավա՚
լեհական
խմբի
համատեղ
ձեռնարկություն:
Ինչպես
ենթադրվում
է,
ՙԼյուբավա
Հայաստան՚
նոր
ձեռնարկությունը
զբաղվելու
է
քողարկող
և
դեֆորմացնող
ցանցերի
(վաճառքի
87%), զինատեսակների
մակետների,
օրինակ,
ОБТ T-72 (10%) և զինվորական վրանների (3%) արտադրությամբ: Այս և այլ օրինակներ
ակնհայտորեն
վկայում
են
սպառազինության
և
ռազմական
տեխնիկայի
մատակարարների
ընտրության
հարցում
աննշան,
բայց,
այնուամենայնիվ,
հավասարակշռություն
պահպանելու
Հայաստանի
ղեկավարության
փորձերի
մասին:
Պետք
է,
սակայն,
ցավով
նշել,
որ
մի
շարք
գործոնների
պատճառով
այդ
փորձերն
առայժմ
շոշափելի
արդյունք
չեն
տալիս:
Առաջին
հերթին,
դա
քաղաքական
կախվածությունն
է
Ռուսաստանից,
ինչպես
նաև
միջոցների
պակասը
կամ
թվացող
պակասը:
Բայց
չէ
որ
դիվերսիֆիկացումը
կարող
էր
լուրջ
նախադրյալ
հանդիսանալ
ոչ
միայն
և
ոչ
այնքան
զինված
ուժերի
արդիականացման,
որքան
արտաքին
քաղաքական
ասպարեզում
ավելի
մեծ
մանևրականության
ապահովման
համար:
Որքան
էլ
որ ռազմական ղեկավարությունը թաքցնի իր մտահոգությունն
Ադրբեջանին
ռուսական
սպառազինության
մատակարարումների
առնչությամբ,
որքան
էլ
փորձի
ՙպաշտպանել՚
ռուսներին
հայ
հասարակայնության
արդար
ցասումից,
հայկական
ռազմական
գերատեսչությունում
բարձր
պաշտոններ
զբաղեցնող
մարդիկ
շատ
լավ
հասկանում
են,
որ
ՙեթե
պիեսի
սկզբում
պատից
զենք
է
կախված,
վերջում
այն
կրակում
է՚:
Եվ
այս
խոսքերն
արդիական
են
մեր
արևելյան
հարևանի
համար,
որի
ռազմական
բյուջեն
այսօր
համադրելի
է
Հայաստանի
ողջ
բյուջեի
հետ:
Բայց
Մոսկվայից
չափազանց
կախվածությունը
կաշկանդում
է
Երևանին:
Եվ
մեզ
մնում
է
միայն
հետևել,
թե
ինչպես
է
ռազմավարական
դաշնակիցն
սպառազինության
նոր
տեսակներ
մատակարարում
թշնամու
բանակին:
Դիվերսիֆիկացումը կապահովեր նաև այդ գործարքների թափանցիկությունը: Միամիտ կլիներ
կարծել,
թե
կոռուպցիայի
մեջ
թաթախված
ռուսական
ռազմաարդյունաբերական
համալիրի
և
Հայաստանում
պետգնումների
նույնքան
անառողջ
համակարգի
առկայության
պայմաններում,
կարելի
է
այս
կամ
այն
պայմանագրի
իրականացման
թափանցիկություն
ակնկալել:
Եվ
պարզ
է,
որ
նման
մեթոդները
շատ
դժվար
կլինի
կիրառել`աշխատելով
արևմտյան
գործընկերների
հետ:
Մնում է հուսալ, որ չինական AR1A ՀԿՌՀ-ը միակ օրինակը չեն լինի: Օրինակ`վատ չէր լինի օգտվել նաև Իսրայելի բազմաճյուղ արդյունաբերական համալիրից, որը սպառազինության
և
մարտական
տեխնիկայի
արտադրության
համաշխարհային
առաջատար
է
ճանաչվել:
Երուսաղեմի
հետ
ռազմական
ոլորտում
համագործակցությունը
շատ
արդյունավետ
կլիներ
Հայաստանի
զինված
ուժերի
հագեցման
առումով:
Սակայն,
պետք
է
նշել,
որ
դրա
համար
հարկավոր
են
լուրջ
նախադրյալներ`երկու
երկրների
միջև
քաղաքական
սերտ
փոխգործակցություն:
Անշուշտ,
մի
կողմից`բավականին
խորը
հայ-իրանական,
մյուս
կողմից`իսրայելա-ադրբեջանական
հարաբերությունների
պայմաններում
նման
սցենարը
մոտ
ապագայում
մշուշոտ
է
թվում,
բայց
արագ
փոփոխվող
տարածաշրջանում,
ուր,
օրինակ,
երբեմնի
ամուր
դաշնակիցներ
Իսրայելը
և
Թուրքիան
այսօր
հայտնվել
են
բարիկադների
տարբեր
կողմերում,
աշխարհաքաղաքական
կողմնորոշիչների
և
նախապատվությունների
փոփոխումն
աստիճանաբար
ընդամենը
տեխնիկայի
հարց
է
դառնում:
Պետք
չէ
նաև
մոռանալ,
որ
հարաբերություններ
զարգացնելով
Իրանի
հետ`Հայաստանը
միաժամանակ
զգալի
տնտեսական
օգնություն
է
ստանում
ԱՄՆ-ից`Իրանի
համար
մեկ
աշխարհաքաղաքական
թշնամուց:
Էժան, համեմատաբար մատչելի ռուսական զենքի վերաբերյալ խոսակցությունները չեն դիմանում
քննադատությանը,
քանի
որ
ընդամենը
կոչված
են
արդարացնելու
ռազմական
կարիքների
համար
հատկացվող
բյուջետային
միջոցների
խիստ
անարդյունավետ
օգտագործումը:
Թռուցիկ
հայացք
նետելով
Պաշտպանության
նախարարության
ավտոպարկին`բաղկացած
առավելապես
զրահապատ
փոխադրամեքենա
հիշեցնող
ամենագնացներից,
վարչության
պետերի
շքեղ
աշխատասենյակներին,
միլիոնավոր
դոլարներ
արժեցող
գեներալական
առանձնատներին,
անմիջապես
պարզ
է
դառնում,
որ
միջոցների
պակասի
մասին
խոսք
անգամ
չի
կարող
լինել:
Պետական
միջոցների
արդյունավետ
օգտագործումը,
կոռուպցիայի
վերացումը,
դրա
դեմ
իրական
պայքարը,
այլ
ոչ
թե
իմիտացիան,
ամուր
հիմք
կստեղծեին
մարտական
տեխնիկայի
մատակարարումների
նոր
աղբյուրների
որոնման
համար: