Լոս-Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ ապրիլի 24-ին կկայանա բողոքի ակցիա, որի մասնակիցներն ԱՄՆ-ից կպահանջեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիայի` Հայոց ցեղասպանությունը ժխտելու փորձերի մասին իրազեկման մակարդակը բարձրացնելու նպատակով ամերիկահայերն ու ցեղասպանության դեմ պայքարի ակտիվիստները փողոց դուրս կգան` Թուրքիային պատասխանատվության ենթարկելու կոչերով:
ՙԱյս բողոքը դուրս է գալիս 1,5 միլիոն զոհերին հիշատակելու շրջանակներից, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: Այն ընդգծում է այն մարդկանց ժխտողական քաղաքականությունը դադարեցնելու անհրաժեշտությունը, որոնց նախնիներն իրագործել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, վերջ դնելու համար ցեղասպանություններին, որոնք շարունակում են հետապնդել մարդկությանը 21-րդ դարում՚, - ընդգծել է միջոցառման գլխավոր կազմակերպիչներից մեկը` Լորի Թաշչյանը: