Ղրիմի հանրաքվեն դարձավ տարածքային ամբողջականության
սկզբունքի նկատմամբ ինքնորոշման իրավունքի գերակշռության հերթական հաստատում:
ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսիկ կարծիք է հայտնել «Ժառանգություն»
կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը:
Զուգահեռներ անցկացնելով Ղրիմի իրադարձությունների և
Ղարաբաղի հակամարտության միջև` Սաֆարյանը նշծել է, որ այդ երկու կոնֆլիկտային
իրավիճակների պատճառներն արմատապես տարբերվում են: «Ղարաբաղյան հակամարտությունը
ծագել է ԽՍՀՄ փլուզումից հետո, Ղրիմի իրավիճակը` դեպի Արևմուտք Կիևի
վերակողմնորոշման արդյունքում: Լեռնային Ղարաբաղն անջատվել է իրեն պարտադրված
պատերազմի հետանքնով, Ղրիմը` ՌԴ ներխուժման արդյունքում: Եվ դրանք բավականին էական
տարբերություններ են: Սակայն, երբ գործը վերաբերում է սկզբունքներին, ապա հարկավոր
է նշել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն աստիճանաբար սկսում է գերակշռել
մնացած սկզբունքների նկատմամբ: Այդ առումով իրավիճակները նման են», - նշել է Սաֆարյանը:
Կանխատեսելով իրադարձությունների հետագա զարգացումը
Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատման ֆոնին` «Ժառանգության» ներկայացուցիչը կոչ
է արել ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Կրեմլի նախաձեռնած Մաքսային
միությունը լուրջ հարված ստացավ հենց Ղրիմի շուրջ իրադարձությունների արդյունքւոմ:
«Հազիվ թե Ռուսաստանն այժմ կարողանա իր պոտենցիալ գործընկերներին համոզել սեփական
գրավչությունն ու կառուցողականությունը: Ակնհայտ է, որ Ուկրաինայի իրադարձությունները
լուրջ խոչընդոտ դարձան Մոսկվայի ինտեգրացիոն նախագծերի հետագա առաջխաղացման
համար», - կարծում է քաղաքական գործիչը:
Հիշեցնեն,ք
որ մարտի 16-ին կայացած հանրաքվեի արդյունքում Ղրիմի թերակղզու բնակիչների 96,77
տոկոսը քվեարկել է Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը Ռուսաստանին միացնելու օգտին: