Ուրբաթ օրը,13.12.2013, մամուլը լայնորեն լուսաբանում էր լրագրողների հետ հանդիպումից Ձեր հեռանալը՝ որպես ազատ երկնքի քաղաքականության վերաբերյալ կարծիք
հայտնելու անկարողություն: Կարող եք բացատրել, թե ինչն էր Ձեր հանդիպման խնդիրը և ինչպես եք վերաբերվում ազատ երկնքին:
Լրագրողների հետ հանդիպման
ընթացքում ես փորձեցի ամփոփել ավիացիայի
ոլորտում հանրապետության կառավարության
աշխատանքի այս տարվա արդյունքները,
որոնք բավական հայտնի են և բավական ցավալի: Դրանց մեջ են ազգային փոխադրողի ինստիտուտի տապալումը և քաղաքացիական ավիացիայի զարգացման համար առավել ծանր պայմանների ստեղծումը: Կարելի
է ասել, որ կառավարության անգործությունը շատ ավելի օգտակար կլիներ,
քան այն հակասական ու անհետևողական գործունեությունը , որը նաև կողմերի հարաբերություններում շփոթություն էր մտցնում: Այս առումով հետաքրքիր է, որ երկրի ղեկավարությունը երբեք չի թաքցրել այն փաստը, որ չգիտի,
թե այս ոլորտում ինչ է լինելու,
թեկուզ և ամեն ինչ հանգուցալուծվեց ոչ թե անսպասելի արհավիրքների, այլ շատ ամիսներ և նույնիսկ տարիներ տևած գործընթացների արդյունքում: Դրա համար սխալ կլիներ թույլ
տալ, որ լրագրողների հետ քննարկումները վերածվեն առանձին
հարցերին գնահատականներ տալուն, որը ես կարծում եմ մասնագետների խնդիր է: Հայտնի է, որ մասնագետների տարբեր լուծումները կարող են բերել արդյունքների տարբեր
արդյունավետության, բայց ոչ երբեք ընդհանուր բոլոր արդյունքների
ձախողման: Որպես հանրային խորհրդի անդամ, ես կարծում եմ, որ հասարակության չպետք է փորձի փոխարինելու մասնագետներին և փնտրի «լավ» լուծումներ, այլ
պետք է մատնանշի սոցիալապես կարևոր նպատակները և իրականացնի դրանց հասնելու
արդյունավետության մոնիտորինգ:
Արմավիայի փրկությունից բացի, ինչ այլ նպատակներ էր
հետապնդում Հանրային խորհուրդը, և ինչու եք կարծում, որ Արմավիայի կործանումը հետևանք էր ոչ թե ընկերության վատ կառավարման, այլ հատկապես կառավարության գործողությունների
հակասականության ու անհետևողականության:
Հանրային խորհուրդը նպատակ էր հետապնդում փրկելու ազգային փոխադրողի
ինստիտուտը և նպաստելու ավիացիայի ընդհանուր զարգացմանը, այլ
ոչ թե աջակցելու որոշակի ընկերությանը: Մենք խոսում
էինք այն մասին, որ Հայաստանը և հայերը պետք է ունենան իրենց օդաչուները և այլ ավիացիոն կադրեր, ինքնաթիռների վերանորոգման իրենց բազան, երթուղիների
կազմակերպման ինքնուրույն քաղաքականություն: Պետական միջամտությունը այդ հարցերին հակասական էր, քանի որ մի կողմից չէր ընդունվում շատերի կողմից առաջ քաշվող ազատ երկնքի հայեցակարգը, որը
ի դեպ չի բացառում ազգային փոխադրողի ինստիտուտը, մյուս կողմից ճանաչելով Արմավիային՝ որպես ազգային ավիափոխադրողի, մերժվել էր խոշոր երթուղիների վրա հավասարություն պահպանելու նրա պահանջը, ինչը դեռ չհաստատված ընկերությանը դրեց այդ երթուղիների վրա
աշխատող օտարերկրյա ընկերությունների հետ ծանր մրցակցության մեջ:
Եթե կառավարությունը , ինչպես
դա ընդունված է շատ երկրներում, համարում էր, որ պետք է
լինի ազատ երկինք և ազատ հարաբերություններ բազային օդանավակայանի հետ, ապա պետք չէր սահմանափակել այլ ավիաընկերությունների երթուղիները և ստիպել Զվարթնոցին զեղչեր
կատարել Արմավիայի համար: Եթե համարվում էր, որ ազգային ավիափոխադրողը պետք է ունենա արտոնություններ և զեղչեր, ինչպես դա անում են մասնագետները այլ երկրներում, ապա անհրաժեշտ էր ապահովել առավելությունների լրիվությունը, տալ սուբսիդիաներ, փոխարինել անփույթ կառավարողներին,
վերցնել պետական
հսկողության տակ: Սակայն, չի արվել ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Արմավիայի զգալի քանակով
ինքնաթիռները մնացել են պարապ կանգնած, մասնագիտացված կադրերը ցրվել
են, իսկ կառավարությունը անգամ չի հայտարարել, թե ինչու 2013թ. սեպտեմբերին չեն հայտնվել
իր խոստացած երեք ազգային փոխադրողները:
Ձեր Facebook
էջում գրել եք , որ դժգոհ եք
լրագրողների հարցերից և դիրքորոշումից: Կարող եք
բացատրել , թե ինչ դատապարտելի բան եք տեսնում լրագրողների այն
հարցում, թե արդյոք կառավարությունը խաբում է
բնակչությանը:
Իհարկե, պրոբլեմը ոչ թե հարցն է, այլ խնդիրների մեջ առաջնահերթությունների և
կարևորության փոխարինումը, որոնք այս հարցում հնչում են: Այս փոխարինման հետ մենք հանդիպում ենք անընդհատ:
Հասարակական խորհրդի մտահոգությունը ազգային փոխադրողին կորցնելու հետ կապված փոխարինվեց Արմավիա
ընկերության ճակատագրի նկատմամբ
մտահոգությամբ: Քանի որ Արմավիայի գործունեության
դադարեցումը շատերի կողմից
համարվում է կառավարման սխալների
հետևանք, քննարկումներում մոռացվեց "ազգային փոխադրողի ինստիտուտը”, օդային նավատորմի ճակատագիրը, աշխատակազմի ճակատագիրը և այլն: Հիմա, կառավարությունից վճռական կամ գոնե խոստացված գործողություններ
պահանջելու փոխարեն փորձում ենք քննարկել, թե արդյոք պրոբլեմները չեն լուծվում չարամտորեն , իբրև թե եթե չլինի չարամտությունը, կարելի է
հաշտվել պրոբլեմի հետ:
Այսօր մենք ունենք ընդամենը մեկ մեծ ավիացիոն ձեռնարկություն,
դա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերությունն
է: Այս ընկերությունը կառուցել
է նոր ուղևորային համալիր, որը հավակնում է դառնալ
անդրկովկասյան հանգույց աշխարհամասերի
միջև փոխադրումներում: Ակնհայտ է, որ այլապես համալիրի
4.5 միլիոն ուղևոր թողունակությունը երբեք չի լրացվի
հանրապետության ուղևորահոսքով: Այդ նպատակին հասնելու և որպես միջազգային հանգույց գրավիչ լինելու համար ԱՄՕ ստիպված եղավ փոխել ոչ միայն
ուղևորահամալիրի շենքը, այլև նախկին օդանավակայանի
մնացած բոլոր տեխնոլոգիական համակարգերը, լուսավորման համակարգը, թռիչքուղին և այլն: Աշխատանքի արդյունքները գնահատվեցին 2013 թ միջազգային մրցույթում , որը ճանաչեց
Զվարթնոցը՝ որպես նախկին
ԽՍՀՄ տարածքում լավագույն օդանավակայան:
Այսօր կառավարությունը առաջադրում է ԱՄՕ օդանավակայանի
հին ուղևորահամալիրի, այսպես կոչված Կլոր շենքի
վերականգնումը, թեև ընկերությունը չի տեսնում դրանում ոչ տեխնոլոգիական և ոչ էլ տնտեսական հեռանկարներ: Թվում էր, թե կառավարությունը պետք է փնտրեր ուղիներ՝ օդանավակայանի հին շենքը
մասնավոր ներդրումների համար հետաքրքիր դարձնելու նպատակով կամ իր վրա վերցներ
տնտեսական ռիսկի բեռը՝ ներդնելով իր սեփական միջոցները: Այնուհանդերձ, դրա փոխարեն
ինչ-որ նկատառումներից ելնելով կառավարությունը շահարկում է հասարակական խորհրդի կարծիքը՝
բիզնեսի վրա ճնշում գործադրելու համար: Սակայն, այսօր հանրային հետաքրքրությունը ավիացիոն ենթակառուցվածքների
զարգացման մեջ շատ ավելի մեծ է, քան հուշարձանների պահպանության խնդրում, ինչը բացարձակապես կառավարության խնդիրն է: Ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման աստիճանից
է կախված մեր դիմադրողականությունը և կենսունակությունը աղետների և կամ երկրի
շրջափակման ընդլայնման պարագայում:
Երբեմն
անհեթեթ նախագծերի վրա հսկայական գումարներ ծախսող կառավարությունը չպետք է
հավակներ ավիացիոն ենթակառուցվածքների ընդլայնման համար պլանավորած միջոցների վրա,
փորձելով դրանք վերցնել մի ձեռնարկությունից, որի բարձր մակարդակի աշխատանքը միակ
հենարանն ու կազմակերպիչ ուժն էր՝ ազգային փոխադրողի անկումից հետո ավիափոխադրման
մեջ առաջացած բացերը փակելիս:
Երբ նպատակները անորոշ
են և հասկացությունները կեղծված, հասարակական կարծիքը
դառնում է պարզապես շահարկման գործիք: