Շուրջ մեկ ամիս առաջ
կայացել է Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ
Սարգսյանի մասնավոր հանդիպում, որի
հիմնական թեման եղել են 2018 թվականի նախագահական ընտրությունները, հաղորդում է «Հայկական ժամանակը»` վկայակոչելով
հավաստի աղբյուրներ:
Ըստ թերթի, հանդիպման ընթացքում Սարգսյանը Քոչարյանին
տեղեկացրիել է, որ 2018 թվականի ընտրություններում ՀՀԿ-ից նախագահի պաշտոնի
թեկնածուն կլինի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անկախ այն բանից, թե
արդյոք կանցկացվեն կառավարման խորհրդարանական ձևի անցմանն ուղղված սահմանադրիական
բարեփոխումներ:
Թերթը նշում է, թե Քոչարյանն այդ առնչությամբ նշել է, որ
Օհանյանի թեկնածությունն իր համար, ընդհանուր առմամբ, ընդունելի է, սակայն ընդսմին
չի խոստացել, որ 2018 թվականին իր թեկնածությունը չի առաջադրի Հայաստանի ղեկավարի
պաշտոնի համար:
Բանն
այն է, որ, ինչպես նշում է պարբերականը, Քոչարյանը մտադիր է 2018 թվականին նախագահի պաշտոնի համար իր
թեկնածությունն առաջադրել` եթե ԲՀԿ-ն իրեն սատարի: «Իսկ եթե ԲՀԿ-ն հանդես գա
սեփական թեկնածուով` ի դեմս առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, այդ դեպքում Քոչարյանը
կպաշտպանի Օհանյանի թեկնածությունը», - պնդում է թերթը: