Պրն. Սահակյան, վերջին ամսում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ամենաքննարկվող հարցը, թերևս,
ԵՄ-ին հանրապետության
ասոցիատիվ
անդամակցության
շուրջ
նախապատրաստական
երկար
գործընթացի
լույսի
ներքո
Մաքսային
միությանը
հանրապետության
անդամակցության
վերաբերյալ
ՀՀ
նախագահ
Սերժ
Սարգսյանի
հայտարարությունն
էր,
ինչը
հարուցեց
եվրապաշտոնյաների
դժգոհությունը…
Այնուամենայնիվ,
հայ
հասարակությունում,
և
ոչ
միայն,
Հայաստանի
իշխանությունների
որոշման
նպատակահարմարության
առնչությամբ
բանավեճերը
չեն
դադարում:
Կցանկանայի
իմանալ
Ձեր
տեսակետն
այս
առնչությամբ…
Այս որոշման շարժառիթները հասկանակու համար անհրաժեշտ է հարցը քննարկել բոլոր կողմերից, հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ հիմնադիր և անդամ է: Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում, և չի կարող
երկրորդ
պլան
մղել
անվտանգության
հարցը:
Հենց
այդ
տեսանկյունից
էլ
պետք
է
դիտարկել
Հայաստանի
իշխանությունների
որոշումը`գիտակցելով,
որ
Մաքսային
միությունը,
ըստ
երևույթին,
ՀԱՊԿ
տնտեսական
բաղադրիչն
է,
և
դրան
անդամակցությունը,
հաշվի
առնելով
ՀԱՊԿ-ին հանրապետության
անդամակցությունը,
տվյալ
պահին
ավելի
շահավետ
է
մեզ
համար:
Միաժամանակ
դա
չի
խանգարում
Հայաստանին
համագործակցել
Եվրոպայի
հետ
այնքան
խորը,
որքան
դա
թույլ կտա Եվրոպան: Ըստ որում, անհրաժեշտ է ուսումնասիրել, թե հնարավորության
դեպքում
Հայաստանը
որքանով
կկարողանա
ինտեգրվել
եվրոպական
շուկային`հաշվի
առնելով,
որ
Եվրոպան
հավասար
կանոններ
է
կիրառում
բոլոր
28 խաղացողների
համար:
Այնուամենայնիվ,
Եվրոպայի
հետ
համագործակցությունը
կարևոր
է
մեզ
համար,
մենք
արդեն
նկատում
ենք
եվրոպական
հետքը
և
առաջընթացը
վարչարարության
և
կառավարման
համակարգի
բարեփոխման
հարցում,
և
այս
ուղղությամբ
մենք
պատրաստ
ենք
առաջվա
պես
համագործակցել
ԵՄ
հետ:
Դա
գիտակցում
են
նաև
եվրապաշտոնյաները,
ինչն
ակնհայտ
է
դառնում
նրանց
հայտարարություններից:
Այնուամենայնիվ, ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի
հայտարարությունից
հետո
եվրապաշտոնյաները
բազմիցս
մեղադրել
են
Երևանին
անազնվության
մեջ…
Ինչ վերաբերում է այդ մեղադրանքներին, ես չեմ հիշում
թեկուզ
մեկ
դեպք,
երբ
մենք
իմպերատիվ
կերպով
խոսենք
Հայաստանի
ասոցիատիվ
անդամակցության
անվերապահության
մասին:
Ես
բազմիցս
հայտարարել
եմ,
որ
Արևելյան
գործընկերության
ձևաչափով
նախատեսված
բոլոր
7 դրույթները
մենք
կատարել
ենք
բարձր
ցուցանիշով`ԵՄ հետ հարաբերությունների
հետագա
խորացման
պատրաստակամություն
հայտնելով
Ասոցացման
համաձայնագրի
նախաստորագրմամբ:
Ըստ
որում,
մենք
նաև
միշտ
ընդգծել
ենք,
որ
Ռուսաստանը
մեր
ռազմավարական
գործընկերն
է
և
ՀԱՊԿ
անդամ,
և
մեզ
համար
անընդունելի
է
ՙկամ…կամ՚ սկզբունքը:
Հիմա
ևս
կրկնում
ենք,
որ
պատրաստ
ենք
համագործակցել
ԵՄ
հետ`այն ձևաչափով,
որը
չի
հակասում
ՄՄ
կանոններին:
Ամենակարևորը
մեզ
համար
անվտանգության
հարցերն
են,
մնացած
բոլոր
հարցերն
ածանցյալ
են:
Անվտանգության համատեքստում, հաշվի առնելով
ռուս-ադրբեջանական
զենքի
վաճառքի
գործարքը,
ինչպես
նաև
ադրբեջանա-ղազախական
հարաբերությունների
խորացումը,
որքանո՞վ
են
ՀԱՊԿ-ը և ՄՄ-ն հուսալի:
Մենք ունենք մեր խնդիրները, իրենք`իրենցը: Եվ եթե Ռուսաստանը, ելնելով իր տնտեսական շահերից, զենք է վաճառում Ադրբեջանին, դա չի նշանակում, եթե նա դավաճանում է Հայաստանին: Միթե՞ Ադրբեջանը չէր կարող այդ զենքը գնել այլ երկրից: Կամ եթե Ղազախստանը համագործակցում է Ադրբեջանի
հետ,
ի՞նչ
կարող
ենք
մենք
անել:
Սակայն,
ՀԱՊԿ
կանոնադրությունը
հարկադրում
է
կառույցի
բոլոր
անդամներին
երկրներից
մեկի
նկատմամբ
սպառնալիքի
դեպքում
պաշտպանել
վերջինիս
սահմանները,
եթե
չեմ
սխալվում,
այդ
դրույթը
կիրառելի
է
նաև
Լեռնային
Ղարաբաղի
նկատմամբ,
հետևաբար`մտահոգության
առիթ
չկա:
Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համագործակցության նոր ձևաչափեր:
Դրանք
արդեն
մշակվա՞ծ
են:
Եվ
ի՞նչ
եք
ակնկալում
վիլնյուսյան
գագաթնաժողովից:
Այդ ձևաչափերի մշակման համար հարկավոր է երկուստեք լուրջ աշխատանք, պետք է ընդհանուր մոտեցումներ գտնել: Ինչ վերաբերում է Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ գագաթնաժողովին, վերջին
ժամանակներս
իրավիճակը
տարածաշրջանում
և
ամբողջ
աշխարհում
այնքան
արագ
է
փոխվում,
որ
որևէ
կանխատեսում
անելը
դժվար
է:
Սակայն,
հուսով
եմ,
որ
Հայաստանը
և
ԵՄ-ն կրկին
համագործակցության
եզրեր
կգտնեն:
Անդրադառնանք ներքին թեմաներին… Սահմանադրական բարեփոխումների անցկացման
նախագահի
նախաձեռնությունը
բուռն
բանավեճերի
առիթ
է
դարձել:
Մասնավորապես,
որոշ
փորձագետներ
և
ընդդիմադիր
գործիչներ
հակված
են
կարծելու,
թե
իշխանությունները
սահմանադրական
բարեփոխումներով
փորձում
են
փոխել
երկրում
կառավարման
կարգը
և
անցում
կատարել
խորհրդարանական
համակարգի,
որի
դեպքում
պետական
բարձրագույն
պաշտոնը
դե-ֆակտո
վարչապետի
պաշտոնն
է,
այդպիսով
ապահովելով
2018 թ.
նախագահական
ընտրություններից
հետո
Սերժ
Սարգսյանի`կառավարության
ղեկավարի
պաշտոնում
գտնվելը:
Ի՞նչ
կարծիք
ունեք
այս
առնչությամբ:
Գործող իշխանության վերարտադրության փորձերի առնչությամբ
մեղադրանքներն
առնվազն
անազնիվ
են:
Մենք
ապացուցել
ենք,
որ
մեր
որոշումները
չեն
բխում
նեղ
կուսակցական
շահերից,
այլ
ընդունվում
են`ողջ հասարակության
և
քաղաքական
դաշտի
շահերը
հաշվի
առնելով:
Օրինակ`բացարձակ
մեծամասնություն
կազմելով
խորհրդարանում`մենք չզլացանք
իշխանությունը
կիսել
քաղաքական
այլ
ուժերի
հետ`ստեղծելով
կառավարող
կոալիցիա:
Անձամբ
ես
գտնում
եմ,
որ
ներկայիս
կառավարման
խառը
համակարգը,
որոշակի
բարեփոխումներ
անցկացնելու
դեպքում,
գրեթե
իդեալական
է
Հայաստանի
համար,
քանի
որ
այսքան
բարդ
տարածաշրջանում
գտնվող
պետությանը
և
նման
մենթալիտետով
ժողովրդին
նախագահական
ինստիտուտն
ուղղակի
անհրաժեշտ
է:
Այդ դեպքում ինչու՞ ընդդիմադիր փորձագետներին և քաղաքական
գործիչներին
չեք
հրավիրել
մասնակցելու
Սահմանադրական
բարեփոխումների
հանձնաժողովի
աշխատանքներին:
Իսկ ինչի համար, որպեսզի ընդդիմությունը կրկին մերժի մեզ, ինչպես բազմաթիվ անգամ է պատահել: Մենք հասարակությունը չենք կիսում
իշխանության
և
ընդդիմության,
մեզ
համար
այն
միատարր
է:
Ընդդիմությունը մշտապես խոսում
է
ՙթեժ
աշնան՚
մասին`հաշվի
առնելով
ստեղծված
սոցիալ-տնտեսական
բարդ
իրավիճակից
հասարակական
դժգոհությունը,
ինչը,
ըստ
երևույթին,
կուժեղանա
հասարակական
տրանսպորտի
ուղեվարձի
թանկացման
և
եղանակի
ցրտելու
հետ
միասին,
երբ
բնակչությունը
հատկապես
սուր
կզգա
էլեկտրաէներգիայի
գների
բարձրացումը:
Արդյո՞ք
Դուք
երկրի
ներքաղաքական
իրավիճակի
սրման
նախադրյալներ
տեսնում
եք:
ՙԹեժ աշունն՚ ընդդիմադիրների հերթապահ արտահայտություն-խոստումն է, ովքեր
իրենք
էլ
չգիտեն,
թե
ինչ
են
անելու
ՙաշնանային
կտրուկ
տաքացման՚
դեպքում:
ՙԻ՞նչ
է
անելու
ընդդիմությունն
այդ
դեպքում:
Դեպի
ու՞ր է տանելու այն ժողովրդին: Եվ ու՞մ համար այն թեժ կլինի: Պետք է լինի գործընթաց, նախադրյալներ, որոնք կհանգեցնեին
այդ
աշնանը:
Նման նախադրյալ կարող էր դառնալ նախագահական ընտրություններում ՙԺառանգություն՚ կուսակցության
առաջնորդ
Րաֆֆի
Հովհաննիսյանի
արձանագրած
արդյունքը,
սակայն
ընդդիմությունը
բաց
թողեց
իր
շանսը:
Երբ
Հովհաննիսյանը
նախագահական
ընտրություններին
ստացավ
ձայների
37%, ընդդիմադիր
այլ
ուժերի
ներկայացուցիչները,
հերթ
չտալով
միմյանց
և
իշխանություններին,
արեցին
ամեն
բան`նրա վարկանիշը
զրոյի հասցնելու նպատակով: Երբ Հովհաննիսյանն ընդդիմությանը կոչ արեց միավորվել իշխանությունների դեմ պայքարում, բոլորն անտեսեցին նրան, իսկ հիմա ինչի՞ մասին է խոսքը: Հիմա, երբ ավարտվել են բոլոր ընտրությունները, ընդդիմությանը պետք չէ երազել ՙթեժ աշնան՚ մասին`հույսը դնելով քաղաքացիական շարժումների վրա: Ըստ որում, եթե մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը երկրում, պետք է ավելի մեծ ուշադրություն հատկացնենք քաղաքացիական հասարակությանը: Ես չեմ թաքցնում, որ երկում բազմաթիվ խնդիրներ կան, որոնց լուծման համար անհրաժեշտ են առողջ քննադատություն և կառուցողական առաջարկներ, որոնք կօգնեն իշխանությանը ճիշտ ընտրություն կատարել: