Arminfo.info



 Չորեքշաբթի, 21 Օգոստոսի 2013

Ստեփանյան Դավիթ

Իգոր Մուրադյան. Հեռանկարում Հայաստանը կդառնա թե’ ԵՄ, թե’ ՆԱՏՕ անդամ

Իգոր Մուրադյան. Հեռանկարում Հայաստանը կդառնա թե’ ԵՄ, թե’ ՆԱՏՕ անդամ

Ի՞նչ իրական բովանդակություն ունեն Հայաստանի եվրաինտեգրման և եվրասիական
ինտեգրման
վերաբերյալ
խոսակցությունները:
Ի՞նչ
են
մեզանից
սպասում
եվրաատլանտյան
հանրությունում
և
Ռուսաստանում:


 


Եվրատլանտյան հանրությունը խորը պաշտպանության
ներքո
է`
բավականին
վաղուց
ձեռնամուխ
լինելով
իր
շուրջը
անվտանգության
գոտու
ստեղծմանը:
Նման
քաղաքականությունը,
բնականաբար,
ենթադրում
է
ինտեգրում,
ընդ
որում
խոսքը
վերաբերում
է
ոչ
թե
անկանոն
միավորումների,
այլ
պետությունների:
Այդ
ինտեգրման
հիմքում
ընկած
է
ոչ
թե
տնտեսությունը
և,
նույնիսկ,
հաղորդակցությունը,
այլ  անվտանգությունը: Եվրոպայի և նրա շուրջ
անվտանգությամբ
շահագրգռված
է
նաև
ԱՄՆ:
Վերջին
տարիներին
նրանց
փոխհարաբերություններում
շատ
բան
է
փոխվել:
Եվ
եթե,
օրինակ,
ֆինանսական
հոսքերի
կառավարման
մասով
Նահանգների
և
Եվրոպայի
առանձին
ուժային
կենտրոնների
միջև,
վերլուծաբանի
կարծիքով,
դեռ
պայքար
է
ընթանում,
ապա
տարածաշրջանային
քաղաքականությունում
նրանց
միջև
գոյություն
ունի
լիակատար
համաձայնություն
և
փոխըմբռնում:
Հենց
այդ
տրամաբանության
շրջանակներում
նրանց
միջև
ձևավորվել
է
միասնական
կարծիք
Թուրքիայի
նկատմամբ:
Նույն
կերպ
միանման
են
նրանք
գնահատում
նաև
ցանկացած
հակամարտություն
Մերձավոր
Արևելքում:
Ինձ
վիճակվել
է
տեսնել
մի
փաստաթուղթ,
անոտացիա
Արևելյան
գործընկերության՚
երկրների
հետ
ԵՄ
ասոցացման
վերաբերյալ
փաստաթղթերի
ամբողջության
վերաբերյալ:
Դա
իրոք
քաղաքական
փաստաթուղթ
է,
որը
տվյալ
երկրներին
ուղղորդում
է
դեպի
արևմտյան
քաղականության
ուղեծիր,
դրանում
կասկած
լինել
չի
կարող:
Սակայն
փաստաթղթերի
այդ
փաթեթն
իրենից
ներկայացնում
է
ընդամենը
մի
տեսակ
գործիքակազմ,
համապատասխանաբար,
որոշակի
նպատակ
ունի.
արդուկել
մարդկանց
գլուխները:
Այժմ
մենք
պետք
է
մտածենք
ոչ
թե
փաստաթղթի
բովանդակության,
այլ
այն
մասին,
թե
ինչպես
դառնալ
ոչ
թե
հումքային
հավելուկ,
ինչպիսին
է
Հայաստանն
այժմ,
այլ`
գործընկեր:
Աշխարհում
գոյություն
ունի
գոյակցության
երեք
մակարդակ.
առաջնորդներ,
գործընկերներ,
հումք:
Եվ
նույնիսկ
ոչ
մեծ
պետությունը
կարող
է
դառնալ
գործընկեր:
Համապատասխանաբար,
հարկավոր
է
աշխատել
բացառապես
գործընկեր
դառնալու
ուղղությամբ,
քանի
որ
Հայաստանի
վիճակում
որպես
հումք
մնալը
բավականին
վտանգավոր
է,
հատկապես`
Հարավային
Կովկասի
նկատմամբ
եվրատլանտյան
քաղաքականության
նոր
ձևաչափի
ձևավորման
ֆոնին:
Նախկինում
խոսք
էր
գնում
օպերացիոն,
շարժական
համակարգի
մասին,
որի
օգնությամբ
Արևմուտքը
կարողանար
հանդես
գալ
Կենտրոնական
Ասիայում,
Իրանի,
նույնիսկ
Ասիայի,
Չինաստանի
և,
անշուշտ,
Ռուսաստանի
հարավային
մասում:
Այսօր
նման
օպերացիոն
համակարգ
է
ստեղծվել
նախատեսվածի
առավելագույնը
մեկ
տասներորդի
մասով:
Պատճառը`աշխարհում
արագ
փոփոխություններն
են՚:
Ամենից
առաջ,
Չինաստանի,
Ռուսաստանի
հետ
հարաբերություններում
և
Աֆղանստանում:
Ի
հայտ
է
եկել
նոր
սպառնալիք`
ի
դեմս
Թուրքիայի,
որի
հետ
առայմ
քչերը
գիտեն`
ինչ
անել:
Համապատասխանաբար,
Կովկասը
մի
տեսակ
տարանցիկ-սպասարկման
հրաձգարանից
սկսել
է
ձեռք
բերել
նոր
նշանակություն`
գործընկեր
արևմտյան
հանրութայն
անվտանգության
գոտում:
Շատ
հետաքրքիր
է,
որ
եթե
նախկինում
Կովկասը
դիտարկվում
էր
որպես
մի
միասնական
համակարգ`
կառավարման,
զարգացման
և
վերահսկողության
նույնական
համակարգով,
ապա
այժմ
ամեն
ինչ
խառնվել
է,
և
յուրաքանչյուր
երկրի
տրվում
է
իր
գործառույթը:
Դեռ
10 տարի
առաջ
իմ
հոդվածում
ես
պնդում
էի,
որ
Վրաստանն
ու
Հայաստանը,
ի
տարբերություն
Ադրբեջանի,
կինտեգրվեն
Եվրամիությանն
ու
ՆԱՏՕ-ին: Այդ ժամանակ  ինձ հարցրեցին`ինչու, պատասխանեցի, որ չգիտեմ:


 


Իսկ այսօր, ըստ երևույթին, գիտեք...


 


Պատճառները մի քանիսն են. Ադրբեջանը շատ է վախենում ցանկացած ինտեգրումից, քանի որ այդ դեպքում
կառավարող
վարչակազմը
կանհետանա`
զրկվելով
իշխանությունից:
Անշուշտ,
կարող
է
գալ
համանման
վարչակազմ,
սակայն
դա
կլինի
արդեն
ուրիշ
վարչակազմ:
Ալիևը
չափազանց
զգուշանում
է
աշխարհաքաղաքական
շեղվածքից,
Բաքվին
ոչ
ոք
որոշակի
խոստումներ
չի
տվել,
թե
ինչ
կլինի
զինված
հակամարտության
դեպքում:


 


Այդ թվում`Ռուսաստանը...


 


Առավել ևս`Ռուսաստանը, իսկ ավելի ստույգ`Թուրքիան, որն անօրինական պայմանագիր է ստորագրել Բաքվի հետ, որի վրա ՆԱՏՕ-ում աչք են փակում: Հենց որ Թուրքիան մասնակցի Ադրբեջանի պաշտպանությանը, կդրվի ՆԱՏՕ-ում վերջինիս
գտնվելու
հարցը: 


Ուստի մենք այժմ պետք է մտածենք ոչ թե գործողության պահերի, օրինակ, ասոցացման համաձայնագրի մասին, հարկավոր
է
մտածել
սկզբունքի
մասին:
Արդյոք
ինտեգրման
գործընթացն
սկսվել
է:
Եվրոպայում  ստեղծվում է ՆԱՏՕ-ի վրա հիմնված անվտանգության համակարգ, և Եվրոպայի
գործընկերները,
որոնք
ՆԱՏՕ-ի անդամ
չեն,
ժամանակի
ընթացքում
կարող
են
դրա
մասը
դառնալ:
Այսինքն,
բոլոր
այդ
երկրները
կլինեն
ՆԱՏՕ-ի հովանավորության
ներքո:
Ինչու՞
դա
կարող
վատ
լինել
Հայաստանի
համար:
Հայաստանի
խնդիրը
բնավ
տրամաբանության
բացակայությունը
չէ,
ոչ
էլ
տեղեկատվության
բացակայությունը
կամ
առկայությունը,
խնդիրը
հայ
հասարակության
քրոնիկ
վախերն
են,
որոնցից
անհնար
է
ձերբազատվել:
Ոչ
մի
ժողովուրդ
25 տարում
այնպիսի
հարուստ
փորձ
ձեռք
չի
բերել,
ինչպես
հայերը:
Ընդ
որում
մենք,
գործնականում,
դրանից
ոչինչ
ձեռք
չենք
բերել:


 


Այսինքն,  Դուք համաձայն
չե՞ք,
որ
Հայաստանի
անվտանգությունը
տվյալ
փուլում
կարող
է
ապահովել
միայն
Ռուսաստանը:
Կարծում
եք,
որ
այն
կարող
է
ապահովել
ՆԱՏՕ՞-ն:


 


Ոչ, ես այդպես չեմ կարծում: Ես գտնում եմ, որ Ռուսաստանն այլևս ի զորու չէ միանձնյա կատարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորի գործառույթը:
Ընդ
որում`
ոչ
միայն
զենք
վաճառելով
Ադրբեջանին:
Ռուսաստանի
նման
վիճակը
պայմանավորված
է
կառավարման
ձևով,
կառավարող
վերնախավերի
շահերով,
որոնք
հաշվի
առնելով
նա
ստիպված
կլինի
հաշվի
առնել
Թուրքիայի,
հետևաբար,
Ադրբեջանի
կարծիքը:
Իսկ
դա
Հայաստանի
համար
չափազանց
վտանգավոր
է:


 


Այսինքն, կոպիտ ասած, իրենց կարող են գնե՞լ:


 


Մոսկվային արդեն գնել են, ընդ որում` եղած-չեղածով: Եվ շատ շուտով այդ մասին բոլորը կիմանան: Բացի արդեն վաճառված 3 մլրդ դոլարի զենքից` Մոսկվան մտադիր է ևս 4 մլրդ դոլարի զենք վաճառել Ադրբեջանին: Ու՞մ գլխին կթափվի այդ զենքը: ՆԱՏՕ՞-ի, Իրանի՞ գլխին, որը թքած ունի Ադրբեջանի վրա: Իրանն ի զորու է մեկ շաբաթում երկրի երեսից ջնջել Ադրբեջանը:


 


Այս, բայց չէ որ Ռուսաստանին ձեռնտու չէ, որ այդ ամենը մեր գլխին թափվի, իսկ ու՞ր 
մնաց
հավասարակշռությունը:


 


Համաձայն եմ: Ռուսաստանին ձեռնտու չէ, որ այդ ամենը մեր գլխին թափվի, և Մոսկվայում դա հիանալի հասկանում են: Ռուսաստանը չէր ցանկանա, որպեսզի Հայաստանը հայտնվի սպառնալիքի տակ, նրանց հարկավոր է ընդամենը մեր նկատմամբ գործադրվելիք ճնշումը, որն ուղեկցվում
է
Մոսկվայի
հանդեպ
մեր
կապվածությամբ:
Սակայն
չէ
որ
նրանք
ճար
չունեն,
նրանց
հարկավոր
է
որքան
կարելի
է
շատ
վաստակել
և,
ընդսմին,
լավ
հարաբերություններ
պահպանել
Բաքվի
և
Անկարայի
հետ:
Թուրքիայի
հետ
ապրանքաշրջանառությունը
հասնում
է
100 մլրդ
դոլարի,
հենց
այդ
պատճառով
Մոսկվան
գնում
է
մեր
շահերի
անտեսման,
ահա
թե
ինչն
է
վտանգավոր:


 


Արդյո՞ք Մոսկվան կարող է հանձնել Ղարաբաղը, հետևաբար`Հայաստանը:


 


Համոզված եմ, որ ռուսները միշտ կարծել են, թե անկախությունը, Ղարաբաղի, նրա բանակի ստեղծումը` առանց իրենց կամքը հաշվի առնելու, ժամանակավոր երևույթ է: Ինչ արժե միայն Ղարաբաղյան շարժման ի հայտ գալը, որը ոչ վերջին դերը խաղաց ԽՍՀՄ փլուզման գործում, չէ որ դա օբեկտիվորեն հենց այդպես էլ եղել է: Մոսկվայում դա չեն մոռացել, թեև դեռ որոշ ժամանակ հայերին թույլ են տալիս ՙերես առնել՚, սակայն կգա պահը, երբ Ղարաբաղը հարկավոր կլինի հանձնել Ադրբեջանին և, հնարավոր է, լուծել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության
հարցը`
մի
քանի
տարով:
Չէ
որ
դա
նույնպես
գին
է
Ռուսաստանի
համար:


Այո, բայց Ադրբեջանը նույնպես գտնվում է ոչ միայն Ռուսաստանի, այլև Արևմուտքի ճնշման ներքո...


 


Առավել ևս,  եթե նա լիներ
ռուսամետ,
ապա
խոսակցություն
էլ
չէր
լինի:
Ուստի
այսօր
կան
Բաքվի
կլանման
փորձեր,
ընդ
որում`
ցանկացած
գնով,
այդ
թվում`
նաև
Ղարաբաղի
գնով:


 


Կարծում եք, որ Հայաստանի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագիրը կնախաստորագրվի հենց նոյեմբերի՞ն:


 


Անպայման, այն կնախաստորագրվի հենց նոյեմբերին:


 


Այսօր Ռուսաստանի կողմից լուրջ ճնշում գործադրվու՞մ է Հայաստանի
նկատմամբ`
այդ
սցենարը
կանխելու
նպատակով:


 


Ճնշում կա, սակայն Մոսկվան չգիտի, թե դրա համար ինչ լծակներ կիրառի: Առայժմ նրանք հույսը Հայաստանում փսիխոզի, անվստահության մթնոլորտի ստեղծոմն
է:
Հենց
այդ
պատճառով
տվյալ
թեմայի
քննարկումը
Հայաստանում
դադարեցվել
է,
իսկ
նրանց
կողմից
շարունակվում
է:


 


Եվրոպայի հետ Հայաստանի ասոցացումը շատ է խանգարում Մոսկվային: Ամենից առաջ ինչո՞վ:


 


Եվրոպայի հետ Հայաստանի ասոցացումը շատ է խանգարում Մոսկվային, սակայն, հաստատ` ոչ թե Հայաստանի Եվրաինտեգրման, այլ այն  առնչությամբ, որ Երևանը
կսկսի
խաղաղ
օտար
խաղեր,
կդառնա
ուրիշի
ծրագրի
մասնակից:
Հայաստանը
ՀԱՊԿ
անդամ
է,
ընդ
որում
իր
տարածքում
ունենալով,
գործնականում,
ՆԱՏՕ-ի բազա:


 


Խոսքը վերաբերում է հայկական խաղաղապահ բրիգադի՞ն:


 


Բնականաբար: Այն ստեղծվել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո: Նույնպիսի տպավորություն են թողնում
ՆԱՏՕ-ի բազաները
այլ
երկրներում,
որոնք
մասնակցում
են
դաշինքի
խաղաղապահ
գործողություններին:
Ռուսաստանցիները
վախենում
են
ոչ
թե
այն
բանից,
թե
ինչ
կձեռնարկի
Հայաստանը,
այլ`
թե
ինչ
կանեն
նրա
հետ:
Համապատասխանաբար,
գործընկեր
դառնալու
համար
Հայաստանը
պետք
է
մասնակցի
ամենատարբեր
ռազմավարությունների:
Առայժմ
Հայաստանը
երկու
գործառույթ
ունի.
ուժերի
հաշվեկշիռը
Կոկասում,
որի
խախտում
արևեմտյան
հանրությունը
թույլ
չի
տա,
և
մասնակցություն
Թուրքիայի
զսպմանը:
Երկրորդ
խնդիրը
բարդ
է,
վտանգավոր,
սակայն
այլ
ելք
չկա:


Դեռ մի քանի տարի առաջ ես խոսում էի Թուրքիայի շրջափակմանն ու մեկուսացմանը նպատակաուղղված Արրևմուտքի
քաղաքականության
մեկնարկի
մասին:
Այդ
շրջափակման
մասնակիցների
և
օպերացիոն
ռեսուրսների
թվում
է
նաև
Հայաստանը:
Ի
միջի
այլոց`
նաև
Սիրիան,
ընդ
որում`
ասադական,
որին
մինչ
այժմ
չեն
ջախջախել
հենց
այդ
պատճառով:
Ի՞նչ
կլինի
ասադական,
եվրոպական
Սիրիայի
փոխարեն,
ուր
ես
եղել
եմ
մի
20 անգամ:
Սիրիան
կընկնի
սաուդցիների
և
թուրքերի
ազդեցության
տակ,
ինչն
Արևմուտքին
հարկավոր
չէ,
քանի
որ
դրանից
հետո
Սիրիան
Թուրքիայի
համար
ճանապարհ
կբացի
դեպի
Մերձավոր
արևելք,
որտեղից
թուրքերն
էլ
երբեք
չեն
հեռանա:
Այժմ
դա,
կարծես,
հասկացել
են
և
փորձում
են
իրավիճակը
շտկել:


 


Խոսենք Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության մասին, որն Արևմուտքը
թույլ
չի
տա
խախտել...


 


Ուժերի հաշվեկշիռը ռուսների ընկալմամբ. Հայաստանն ունի այնքան սպառազինություն, որքան ունի Ադրբեջանը:
Սակայն
Հայաստանին
դա
չի
գոհացնում,
մեզ
հարկավոր
է
էլի
ինչ-որ բան: Ողջ հարցն
այն
է,
թե
որտեղից
վերցնել
այդ
ինչ-որ բանը,
ահա
և
ամենը,
Հայաստանի
շուրջ
գործընթացների
ողջ
տրամաբանությունը:
Համոզված
եմ,
որ
Ճիշտ
այնքան,
որքան
Հայաստանին
պակաս
կտա
Ռուսաստանը,
մեզ
կտա
Արևմուտքը,
այնպես
որ,
հաշվեկշիռն,
ամեն
դեպքում,
չի
փոխվի:
Սակայն
եթե
մենք
հեռուն
գնանք
արևմտյան
ռազմավարություններին
մասնակցության
ճանապարհով,
ապա
կստանանք
ավելին,
և
հաշվեկշիռը
կփոխվի`
արդեն
մեր
օգտին:
Այդ
պատճառով
Մոսկվայում
մտավախություն
ունեն
այլընտրանքի
ի
հայտ
գալու
առնչությամբ,
հասկանալով,
որ
չեն
կարող
անվտանգության
երաշխավորի
դեր
կատարել
Կովկասում:
Ռուսները
հավերժ
պետք
է
գնան
ինչ-ինչ զիջումների
Թուրքիային:
Ու՞մ
հաշվին:
Բնականաբար`
Հայաստանի:


Ռուսների և թուրքերի միջև երկար ժամանակ իրական բանակցություններ էին ընթանում թեկուզ 3 շրջանների հանձնման շուրջ` Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու շինարարության սառեցման դիմաց:
Թուրքերը
նաև
առաջարկել
են
մասամբ
գործակալներին
դուրս
բերել
Հյուսիսային
Կովկասից`
Ղարաբաղից
հայկական
զորքերի
դուրս
բերման
դիմաց:


 


Իսկ ինչու՞ դրանք հաջողությամբ չպսակվեցին:


 


Այդ բանակցությունները հաջողությամբ չպսակվեցին միայն
այն
պատճառով,
որ
ռուսները,
պարզապես,
չկարողացան
դա
անել,
դա
մինչ
օրս
նրանց
ուժերից
վեր
է:
Նույնիսկ
հարց
էր
դրվել
1995 թվականին
Ռուսաստանի
Պետդումայի
ընդունած
Հայոց
ցեղասպանության
ճանաչման
վերաբերյալ
օրենքը
չեղյալ
հայտարարելու
մասին:
Եվ
Մոսկվան,
այնուամենայիվ,
մեկ
զիջման
գնաց`
Հայաստանի
բաժանման
շուրջ
1921 թվի
Մոսկվայի
պայմանագրի
ստորագրման
տարելիցի
օրը
ստորագրելով
Թուրքիայի
հետ
գործընկերության
շուրջ
մեծ
պայմանագիր:
Վստահ
եմ,
որ
դա
ամենևին
էլ
վրիպում
չէր,
այդ
առնչությամբ
տևական
բանակցություններ
էին
ընթանում,
և
այդ
պայմանագրից
ռուսներն
ինչ-որ բան, հաստատ,
կորզել
են:


 


Կարո՞ղ եք նշել Անկարայի և Մոսկվայի միջև գոնե մեկ պայմանավորվածություն, որն իրականացվել է 1991 թ. հետո`ի վնաս Հայաստանի շահերի:


 


Մոսկվայի և Անկարայի միջև գոյություն ունի պայմանավորվածություն ՆԱՏՕ-ին Հայաստանի
ինտեգրումը
շրջափակելու
առնչությամբ:
Թուրքիան
մշտապես
այդ
հարցը
դնում
է
Բրյուսելում,
պնդելով,
որ
հայերն,
իբր,
օկուպացրել
են
Ադրբեջանի
տարածքը:
Ի
պատասխան`
Դաշինքը
պարբերաբար
հայտարարում
է,
որ
նման
քննարկումների
ասպարեզ
չէ`
վկայակոչելով
Մինսկի
խմբի
առկայությունը:
Ֆրանսիան
և
Հունաստանը
մի
քանի
անգամ
սկանդալներ
են
սարքել
Հայաստանի
նկատմամբ
Թուրքիայի
նկրտումներին
ի
պատասխան,
սակայն,
ի
վերջո,
Թուրքերին
վերջնականապես
իրենց
տեղն
են
դնում
ամերիկացիները:
Դա
արվում
է
մի
պարզ
հարցի
միջոցով.
արդյո՞ք
Թուրքիան
շահագրգռված
է
Ռուսաստանի
թուլացմամբ:


 


Արդյո՞ք Հայաստանը կմնա հումք, թե՞ կվերածվի գործընկերոջ բոլոր այս խաղերում: Կիսվեք Ձեր կանխատեսումներով...


 


Նույնիսկ նման ցանկության առկայության դեպքում հումք դառնալը Հայաստանի համար չափազանց դժվար կլինի: Դա կախված է ոչ այնքան տնտեսությունից, որքան այն բանից,
թե
արդյոք
Հայաստանը
կիրթ
և
մշակութային
երկիր
է:
Արդյոք
հանրապետությունը
կունենա
մարտունակ
զինված
ուժեր,
որոնք
քաղաքակրթություն
հասկացության
և
զարգացման
ընդհանուր
մակարդակի
մաս
են
հանդիսանում:
Հենց
այդ
հարթությունում
է
լուծվում
հումքի
և
գործընկերոջ
միջև
երկրի
սահմանման
հարցը:
Անկասկած,
Հայաստանը
կդառնա
թե
ԵՄ,
թե
ՆԱՏՕ
անդամ:
Հետևաբար,
մենք
պետք
է
մեր
հետագա
քաղաքականությունը
կառուցենք`
ելնելով
հենց
նման
հեռանկարից:


 


Հայաստանին, կարծես, այնտեղ առայժմ առանձնապես չեն կանչում: Նշեք նախադրյալները...


 


Հայաստանին, կարծես, այնտեղ առայժմ առանձնապես չեն կանչում: Սակայն վաղը կկանչեն, այն էլ ինչպես, և մենք պարտադիր կգնանք այնտեղ: Եվ, ընդ որում, դեռ կմնանք Ռուսաստանի գործընկերը: ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն գործընկերների կարիք ունեն:
Այսօր
դաշինքը
զգուշանում
է
նոր
անդամներ
ընդունելուց,
սակայն
ընդսմին
մշակում
է
նոր
գործընկերների
հետ
հարաբերությունների
նոր
ձևաչափեր:
Շատ
շուտով
IPAP-ն
նոր
զարգացում
կստանա,
առայժմ`
ոչ
ինստիտուցիոնալ`
դառնալով
իրական
համագործակցության
գործիք:
Հենց
նույն
Շվեդիան
ՆԱՏՕ-ի անդամ
չէ,
սակայն
ավելի
մեծ
մասնակցություն
ունի
ՆԱՏՕ-ի գործողություններին,
քան
Չեխիան,
Հունգարիան,
Ռումինիան,
Բուլղարիան
և
Սլովակիան`
միասին
վերցրած:
Շվեդիան,
գործնականում,
ՆԱՏՕ-ի ոչ պաշտոնական
անդամ
է:
Հայաստանն
էլ
IPAP-ին
կմասնակցի
առկա
բոլոր
ուժերով,
իսկ
երբ
դրանք
չբավականացնեն,
մեզ
դրանք
կտան:
Ահա
և
ողջ
տրամաբանությունը:
Ընդ
որում,
ի
տարբերություն
Հայաստանի
և
Վրաստանի,
Ադրբեջանը
չի
լինի
ոչ
ԵՄ-ում, ոչ ՆԱՏՕ-ում: Այն գոյություն
կունենա
ինչպես
այսօր`
այն
քան
ժամանակ,
քանի
դեռ
ընդերքում
նավթ
և
գազ
կա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Armenia, Jordan against any changes in status quo of Old City of  Jerusalem Armenia, Jordan against any changes in status quo of Old City of  Jerusalem 
Turkish president, Georgian premier support peace in South Caucasus Turkish president, Georgian premier support peace in South Caucasus 
UJA draws international attention to violence against journalists UJA draws international attention to violence against journalists 
Gnel Sanosyan`s press office: Attributing  mansion to minister and  looking for manifestations of corruption are futile attemptsGnel Sanosyan`s press office: Attributing  mansion to minister and  looking for manifestations of corruption are futile attempts
Idram Junior and Koreez signed a memorandum of cooperationIdram Junior and Koreez signed a memorandum of cooperation
During the 33rd EBRD Business Forum, Ardshinbank hosted a panel discussion on economic and trade sanctions.During the 33rd EBRD Business Forum, Ardshinbank hosted a panel discussion on economic and trade sanctions.
Bagrat Srbazan: There is no alternative to resignation of current  government in ArmeniaBagrat Srbazan: There is no alternative to resignation of current  government in Armenia
Five Human Rights Defenders Initiative reports on illegal police  actions against citizens detained during protests in YerevanFive Human Rights Defenders Initiative reports on illegal police  actions against citizens detained during protests in Yerevan
Residents of border village of Kirants closed road to Georgia,  protesting border delimitation commission`s decisionsResidents of border village of Kirants closed road to Georgia,  protesting border delimitation commission`s decisions
Armenian FM meets with CoE Sec Gen in StrasbourgArmenian FM meets with CoE Sec Gen in Strasbourg
Investigative Committee of Armenia opens criminal case on police  actions in KirantsInvestigative Committee of Armenia opens criminal case on police  actions in Kirants
Azerbaijani puppet court extends illegal arrest of Ruben Vardanyan  for another 5 monthsAzerbaijani puppet court extends illegal arrest of Ruben Vardanyan  for another 5 months
Kakha Kaladze: Can you imagine our foreign minister would give speech at opposition rally let`s say, in Yerevan? Kakha Kaladze: Can you imagine our foreign minister would give speech at opposition rally let`s say, in Yerevan? 
Garnik Danielyan: Garnik Danielyan: "In this transition period,  Bagrat Srbazan is the  most acceptable candidate for premier post for me"
Mher Grigoryan: Baku is inclined to continue border delimitation  process in same format and with same algorithmMher Grigoryan: Baku is inclined to continue border delimitation  process in same format and with same algorithm
Armenia joins Oviedo ConventionArmenia joins Oviedo Convention
Border passes where it passes: Pashinyan spoke about Yerevan`s  principles and possible problems during delimitationBorder passes where it passes: Pashinyan spoke about Yerevan`s  principles and possible problems during delimitation
EU pursuing its own interests in South Caucasus - expert EU pursuing its own interests in South Caucasus - expert 
Russian expert on cleaning within Turkish Ministry of Internal  AffairsRussian expert on cleaning within Turkish Ministry of Internal  Affairs
Tavush for Motherland movement resumes protests Tavush for Motherland movement resumes protests 
CSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  GalstanyanCSI president writes letter of solidarity to Archbishop Bagrat  Galstanyan
Azerbaijan extends arrest of former Karabakh leadersAzerbaijan extends arrest of former Karabakh leaders
Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart Armenian PM reacts to attempted murder of Slovak counterpart 
Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections Armenia, Azerbaijan sign Protocol-description of the borderline  sections 
Police opens road for participants of Tavush for Peace movementPolice opens road for participants of Tavush for Peace movement
Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger Armenian Police intention to extend cordon around opera house caused  Archbishop Bagrat Galstanyan`s anger 
This is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in AzerbaijanThis is dishonor to all of us -  archbishop about his compatriots  held in Azerbaijan
Prime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefullyPrime Minister of Armenia: Armenia-Azerbaijan borders delimitation  and demarcation process  should become one of the tools for Armenia  and Azerbaijan to learn to live peacefully
Police chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD eventPolice chief: it was necessary to ensure safety of 2 thousand guests  who arrived at EBRD event
Bagrat Srbazan announces number of meetingsBagrat Srbazan announces number of meetings
Thousands of police officers were deployed near National Opera and  Ballet TheaterThousands of police officers were deployed near National Opera and  Ballet Theater
Poll: Over 50% of respondents do not see anyone as head of  transitional government in ArmeniaPoll: Over 50% of respondents do not see anyone as head of  transitional government in Armenia
FMO provided Ardshinbank with a guarantee for a credit portfolio of 20 million US dollarsFMO provided Ardshinbank with a guarantee for a credit portfolio of 20 million US dollars
Poll: More than half of respondents in Armenia positively assess  Poll: More than half of respondents in Armenia positively assess  "Tavush for Motherland" movement
RA MoD delegation participates in IDEB-2024 defense exhibition in  Bratislava RA MoD delegation participates in IDEB-2024 defense exhibition in  Bratislava 
Tavush for Motherland determined to hold protest in front of Opera  House Tavush for Motherland determined to hold protest in front of Opera  House 
Russia never offered Armenia complete withdrawal of frontier guards-  Maria Zakharova Russia never offered Armenia complete withdrawal of frontier guards-  Maria Zakharova 
Samvel Minasyan appointed commander of territorial defense forces Samvel Minasyan appointed commander of territorial defense forces 
The Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for ArmeniaThe Power of One Dram Sums up the Two-Year Program with Teach for Armenia
Russian foreign ministry rep on warming of Armenian-Russian relations Russian foreign ministry rep on warming of Armenian-Russian relations 
Russian foreign ministry rep on USA, EU double standards in assessing  protests in Armenia, Georgia  Russian foreign ministry rep on USA, EU double standards in assessing  protests in Armenia, Georgia  
Police to block roads during EBRD forum in Yerevan Police to block roads during EBRD forum in Yerevan 
Azatazen organization issues statement on illegal detention of  co-founder, his comradesAzatazen organization issues statement on illegal detention of  co-founder, his comrades
Slovakia supports Armenia-Azerbaijan normalization Slovakia supports Armenia-Azerbaijan normalization 
Last year`s September events did not happen out of nowhere: Armenian  authorities recognized Artsakh as part of Azerbaijan - Russian Deputy  FMLast year`s September events did not happen out of nowhere: Armenian  authorities recognized Artsakh as part of Azerbaijan - Russian Deputy  FM
Inclusive dialogue within Inclusive dialogue within "3+3" platform and countering of  extra-regional forces` geopolitical dictatorship key to the  prosperity of South Caucasus - Mikhail Galuzin
Armenia, India to establish joint working group on bilateral defense cooperationArmenia, India to establish joint working group on bilateral defense cooperation
Tavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrowTavush for Motherland movement will hold  protest rally on Freedom  Square tomorrow
Azerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analystAzerbaijan is playing cat and mouse game with Armenia and the world -  analyst
One of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - StatementOne of participants in peaceful protests in Yerevan suffered broken  leg due to disproportionate actions of Red Berets - Statement
France, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreementFrance, Civil Aviation Committee of Armenia sign technical  cooperation agreement
Protection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guardsProtection of Armenia`s borders with Iran and Turkiye will continue to be entrusted to Russian border guards
Baku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  saysBaku -Yerevan intensive negotiations resumed since Feb, Bayramov  says
President of Azerbaijan urges dissolution of OSCE MGPresident of Azerbaijan urges dissolution of OSCE MG
Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION Beyond Filmmaking. PARAJANOV and FASHION 
What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman What is happening today on Yerevan`s streets implementation of  already introduced methods of struggle - clergyman 
Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman Armenian authorities launched psychological, moral and physical terror against their own people - clergyman 
Actions of Actions of "red berets" against citizens during acts of civil disobedience clearly punitive in nature - Arman Tatoyan 
UN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflictsUN Committee against Torture is alarmed by extra-judicial killings,  torture and ill-treatment of Armenians by Azerbaijanis during armed  conflicts
Russian border guards leave Nerkin HandRussian border guards leave Nerkin Hand