Մերկանտիլիստական տեսակետից Ադրբեջանը մեզ համար Մաքսային միության գծով շատ ավելի ձեռնտու գործընկեր է, քան Հայաստանը, այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական ինտեգրման խնդիրների կենտրոնի տնօրեն /Մինսկ/ Յուրի Շևցովը:
Նշենք, որ ավելի վաղ շրջանառվող տեղեկատվության համաձայն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իբր հայտարարել էր, որ ՙՄաքսային միություն Հայաստանի ընդունման հարցում անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը՚` հիշատակելով Հայաստանի և Ադրբեջանի միջև չկարգավորված տարածքային հարցի մասին:
ՙԱյդ մերկանտելիզմն, իհարկե, խաղում է իր դերը, սակայն, մեր երկրների ղեկավարների նման համապարփակ որոշման առկայության պայմաններում մենք պետք է հետևենք դրան: Հետևաբար, Մինսկը ՄՄ-ին Հայաստանի անդամակցման հարցում Մոսկվայի քաղաքականությունից տարբերվող քաղաքականություն չի իրականացնի՚,- ընդգծել է նա: