2014թ. հունվարի 30-ին ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփեց նախորդ տարվա իր գործունեությունը և հանձնեց վկայականներ 2013թ. լավագույն գործընկեր կազմակերպություններին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է
ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից, 2013 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ համագործակցելու ոլորտում ճանաչվել է լավագույն գործընկեր:
Աղբյուրի համաձայն, բանկային ոլորտում լավագույն համագործակցող աշխատակից է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկի իրավաբան Հեղինե Մելքումյանը: Ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցչին հանձնեց «Լավագույն համագործակցող բանկ» և «Լավագույն համագործակցող աշխատակից բանկային ոլորտում» վկայագրերը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկի ճանաչումը որպես լավագույն համագործակցող բանկ մեր համատեղ օպերատիվ և աշխատանքի նկատմամբ տեխնիկապես գրագետ մոտեցման արդյունք է: Մենք շնորհակալ ենք ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին մեր համագործակցության բարձր գնահատականի համար: Հույս ունենք` ապագայում ունենալ առավել արդյունավետ համատեղ աշխատանք ֆինանսական մասով հաճախորդների իրավունքների ու շահերի պաշտպանության ոլորտում»,-նշել
է ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Նշենք, որ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։ Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -