Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը Հայաստանի անվտանգությանը սպառնալիք է պարունակում, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Չեմ հասկանում, թե ինչու էր մեզ պետք այդքան արագ ինտեգրվել Եվրասիական տնտեսական միությանը: Ստացվում է, որ Հայաստանն այնքան հզոր երկիր է, որ կարող է թույլ տալ իրեն ինտեգրվել մեծ հաշվով գոյություն չունեցող կազմակերպության, որն իրականում չի գործելու, քանի որ արդեն այսօր համահիմնադիր երկրների միջև տարաձայնություններ են ծագել՚,- նշել է նա:
Գրիգորյանը գտնում է, որ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցներն այս կամ այն կերպ անդրադառնում են Հայաստանի վրա: Բայց դա էլ ամենասարսափելին չէ, քանի որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանը`որպես ԵՏՄ անդամ, հետագայում ստիպված է լինելու միանալ Արևմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի պատասխան միջոցներին, ինչի մասին վերջերս հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Միաժամանակ պատասխանելով այն հարցին, թե արդյոք միութանը երկրի ինտեգրման դրական կողմեր կան`Գրիգորյանը նշել է, որ այդպիսիք ինքը չի տեսնում`առաջարկելով նույն հարցը հղել ԵՏՄ օգտին քվեարկած պատգամավորներին: Քաղաքագետը վստահ է, որ Հայաստանը քաղաքական ուժեղ ճգնաժամ է ապրում, ինչի վկայությունն է փաստը, որ ընդդիմադիր ուժերի մեծ մասը քվեարկել է ԵՏՄ-ին Հայաստանի միացման վերաբերյալ համաձայնագրի վավերացման օգտին: