Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վերջին աղմկահարույց դեպքերից հետո որոշել է վերջնականապես լքել Հայաստանը: Ինչպես գրում է ՙԻրավունք՚ թերթը`վկայակոչելով արժանահավատ աղբյուրներին, նա պատրաստվում է բնակություն հաստատել Ֆրանսիայի Լիոն քաղաքում, որտեղ սովորել է իր որդին։
ՙԵվ ահա այս օրերին նա զբաղված է իր բիզնեսների կեսը Հայաստանից տեղափոխելով, ինչի համար օրերս կարճ ժամկետով մեկնել էր Ֆրանսիա, բայց արդեն երկու-երեք օր է, որ հասցրել է վերադառնալ։ Իսկ վերջնականապես մեկնել պատրաստվում է, հենց որ որդու՝ նույն աղմկահարույց գործով կալանավորված Տիգրանի հարցերը ինչ-որ հանգուցալուծում ստանան՚,- գրում է թերթը: