Ինչպես և սպասվում էր, ԱԺ նիստերի առաջին օրն սկսվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցույան հարցի բուռն քննարկմամբ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է արտգործնախարարին խորհրդարան հրավիրելու անհրաժեշտութունը` վերը նմշված որոշման մանրամասները ներկայացնելու համար: Նա ընդգծել է, որ մինչ քաղաքական որոշումը պետք է նման քննարկում լիներ ԱԺ-ում, սակայն, քանի որ օրենսդիր մարմինը տեղեկացված չի եղել, անհրաժեշտ է դա անել գոնե հիմա:
ՙՀայ ազգային կոնգրես՚ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, թե Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին հայտարարությունից հետո Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական ճգնաժամի շեմին, իսկ շատերի գնահատմամբ, երկիրը դուրս է եկել մի ուղի, որի արդյունքը կլինի ինքնիշխանության կորուստը: Նա ընդգծել է, որ Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ նախագահն ստիպված է ինքնաբուխ որոշումներ կայացնել, իսկ արտգործնախարարը տառացիորեն վազում է եվրոպական պաշտոնյաների հետևից: Եվ այդ պայմաններում օրենսդիր մարմինը հայտնվում է, գործնականում, բոլոր այդ գործընթացներից մեկուսացված վիճակում: Փաշինյանն ընդգծել է խորհրդրաանում հարցը քննարկելու անհրաժեշտությունը: Ի պատասխան` ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ խորհրդարանում հարցի քննարկում անպայման կկազմակերպվի, կհրավիրվեն ԱԳՆ ներկայացուցիչներ, որոնք կտան համապատասխան պարզաբանումներ: Խոսնակը, սակայն, չի նշել, թե կոնկրետ երբ դա կարող է կազմակերպվել: Աբրահամյանն ընդգծել է, թե որոշումը քննարկել են կոալիցիոն ուժերը` ՀՀԿ և ՕԵԿ: ՙՄենք ոչ ոքի հետևից չենք վազում, յուրաքանչյուր որոշման հիմքում պետք է ընկած լիեն ազգային շահերը: Համաձայն չեմ, որ մեր ինքնորոշումը կորցնում ենք։ Ես համզոված եմ, որ դա ճիշտ որոշում է. մենք փորձրում ենք համագործակցության միջոցով ապահովել տնտեսության զարգացումը՚, - հայտարարել է նա: Նիկոլ Փաշինյանն առարկել է, թե` ՀՀԿ գործադիր մարմինը պետական ներկայացուցչական կառույց չէ, այդպիսի մարմին է խորհդրարանը: Նա ընդգծել է, որ կոալիցիոն ուժերի աջակցությունը նախագահը միշտ էլ ստանում է, քանի որ դրանք սովորել են ամեն ինչում համաձայնել պետության ղեկավարի հետ` չխորանալով մանրամասների մեջ ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի գնահատմամբ, այդ որոշման կայացման ընթացակարգն ինքնին վիրավորական էր, քանի որ խորհրդարանը, փաստորեն, զերծ է մնացել այդ ճակատագրական հարցի քննարկման գործընացից: Հարցը համարելով առաջնային` Հակոբյանը պահանջել է այն ներառել խորհրդարանի նիստերի օրակարգում:
Ի պատասխան` ԱԺ խոսնակը նշել է, որ նախագահը լիազորված է համաձայնություն տալ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, և խորհրդարանն իր դիրքորոշումը կարող է արտահայտել այ ժամանակ, երբ փաստաթղթերի համապատասխան փաթեթը ներկայացվի օրենսդիր մարմնի հաստատմանը: Այն ժամանակ խորհրդարանական բոլոր ուժերը հնարավորություն կունենան արտահայտլու իրենց տեսակետը:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին հայտարարել է, որ Մոսկվայում նախագահն արտահայտել է սեփական կարծիքը և համաձայնությունը ՄԱքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Նա ընդգծել է, թե քանի որ հարցը պետական նշանակություն ունի, անհրաժեշտ է, որպեսզի խորհրդարանին նույնպես համոզեն և հիմնավորեն այդ որոշման իրավաչափությունը: Նա չի բացառել, որ կարող է ծագել այդ հարցի շուրջ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն: