Ավստրիական 18 գործարարներից կազմված
պատվիրակությունը, որը ներկայացնում է տնտեսության տարբեր ոլորտներ, Երևանում
քննարկում է ներդրումներ իրականացնելու նոր հնարավորությունները: Երևանում B2B
ձևաչափով ընթացող «Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտի
նախագծերի ֆինանսավորում» խորագրով համաժողովի կազմակերպիչներն `Ավստրիայի
Տնտեսական դաշնային պալատը, Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) և Ամերիաբանկի հետ համատեղ:
«Հարավային Կովկասն ընդհանուր վերցրած, իսկ մասնավորապես
Հայաստանը, չնայած ոչ մեծ մասշտաբներին, մեզ համար կարևոր շուկան է հանդիսանում:
Ընդ որում, խոսքը ոչ միայն ՓՄՁ ոլորտի նախագծերի, այլ նաև հայկական տնտեսության
մյուս ոլորտների մասին է, այդ թվում նաև էներգետիկայի ոլորտի մասին»,-լրագրողների
հետ զրույցի ընթացքում ընդգծել է Ավստրիական Զարգացման Բանկի Տնօրենների Խորհրդի
անդամ Անդրեա Հագմանը: Նա տեղեկացրել է, որ Հայսատանի բանկերի միջոցով Ավստրիական
բանկը 2013 թվականին ՓՄՁ ոլորտին է ուղղել մոտ 30 մլն.եվրո: Իսկ 2014 թվականին
բանկը 10 մլն.դոլարի վարկային գիծ բացեց Ինեկոբանկի համար:
Ավստրիական ընկերությունները պատրաստ են իրենց հայ
գործընկերներին առաջարկել ժամանակակից արտադրական տեխնոլոգիաներ և հաստատել
գործընկերային հարաբերություններ, առաջին հերթին հիդրոէներգետիկայի և
բիոէներգետիկայի ոլորտներում: Ավստրիացի գործարարների շրջանում ներդրումային
հետաքրքրություն է ներկայացնում նաև մետալուրգիան և դեղագործությունը,
ճանապարհների և շենքերի շինարարությունը, ինչպես նաև լեռնադահուկային կուրորտները,
տների լուսավորումը և ներքին հարդարումը, գարեջրագործությունը:
Նշենք,
որ OeEB-ը Ավստրիական Հանրապետության Զարգացման բանկի պաշտոնական
կարգավիճակ է ստացել 2008 թվականին: Բանկը երկարաժամկետ ֆինանսավորում է
տրամադրում զարգացող երկրներին, նրանց մասնավոր նախագծերի իրականացմանը` կայուն
զարգացում ապահովելու համար: Բանկը զարգացող տնտեսությունների տարբեր ոլորտներին ցուցաբերում
է նաև տեխնիկական օժանդակություն: