ՙՖրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման հարցում՚: Ըստ APA-ի, այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն, ով մասնակցել է Բաքվում ընթացող ՙԱպագայի համաժողովին՚:
Նրա խոսքով, Ֆրանսիան արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի հետ քննարկում է երկկողմ կապերը եւ ղարաբաղյան հակամարտությունը. ՙԿարծում ենք, որ ժամանակն է վերացնել կողմերի միջեւ դժգոհությունները: Ենթադրում եմ, որ որոշ ուղեղային կենտրոններ պետք է մտածեն այն մասին, թե ինչ է պետք անել տարածաշրջանի ապագայի համար: Կարեւոր է, որպեսզի երկու կողմերը խորհեն իրենց լուսավոր ապագայի մասին: Ուստի նման միջոցառումներում Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած հաշվետվությունները դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա՚, -ասել է դիվանագետը: