Հայաստան իրանական գազի մատակարարումը կախված է բացառապես Հայաստանի
իշխանությունների ցանկությունից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է
Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսին:
Նրա ասելով, Իրանը պատրաստ
է շարունակել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի հետ, և հայկական կողմի
ցանկության դեպքում այդ համագործակցությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստան
առաքվող իրանական գազի ծավալների վրա: Անդրադառնալով այն հարցին, թե Իրանն ինչ
գնով է պատրաստ գազ մատակարարել Հայաստան, դեսպանը նշել է, որ Իրանն, ընդհանուր
առմամբ, երկրներին գազ է մատակարարում շուկայական գներով, սակայն Հայաստան գազի
մատակարարումներն առ այսօր իրականացվել են բացառապես բարտերային հիմունքով` փոխարենը Հայաստանից ստանալով էլեկտրաէներգիա: «Այդ
հարցը լուծվում է բանակցությունների միջոցով: Իրանը պատրաստ է շարունակել
Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սակայն ամեն ինչ կախված է
Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից», - նշել է նա:
Դեսպանը նաև կարծում է, որ
«ՀառՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքը ռուսական «Գազպրոմին»
չի կարող բացասաբար անդրադառնալ հայ-իրանական էներգետիկ հարաբերությունների վրա: «Դա
մեզ չի մտահոգում, քանի որ Իրանն` ինքը, էլեկտրաէներգիա է արտահանում: Սակայն չեմ
կարծում, թե ռուսական կողմի հետ պայմանավորվածություններն ինչ-որ կերպ կարող են
ազդել Հայաստանից էլեկտրաէներգիայի մատակարարումների վրա», - հայտարարել է Ռեիսին: