Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ իր առաջարկությամբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իրեն սատարած բելառուս պաշտոնակցի օրինակով իր համար բարենպաստ պայմաններ է վաստակում, կարծում է ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը:
ՙՄեծ գաղտնիք չէ, որ Ղազախստանը, իրականում, համագործակցում է Ադրբեջանի հետ նավթի և գազի հարցերում: Ընդ որում Նազարբաևը որոշ թերահատությամբ է ընդունել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրությունը: Ադրբեջանի համար դա, անկասկած, վատ նորություն էր այն առճակատման ոգով, որն այսօր փաստացի առկա է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Սակայն, վերջին հաշվով, հաղթեց Վլադիմիր Պուտինը: Քանզի թե Նազարբաևը, թե Լուկաշենկոն, ով նույնպես առանձին հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, թեկուզ` Բելառուսի պարտքերն Ադրբեջանի հանդեպ, ստիպված էին հրապարակավ ողջունել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը՚, - հայտարարել է Զատուլինը: Մինչդեռ Հայաստանը, նրա ասելով, հրապարակավ հայտարարություն արեց, ինչի դիմաց, անկասկած, Ռուսաստանի պետք է վարձահատույց լինի, առավել ևս, որ այդ ընտրությունը բնավ դյուրին չէր: Երևանն ընտրություն է կատարել ԵՄ և ՄՄ միջև, և Հայաստանի ղեկավարության հայտարարությունը բուռն քննարկումներ է հարուցել Հայաստանում և դժգոհություն` եվրոպական բյուրոկրատների շրջտանում: Այդպիսով, հայերը բավականին թանկ են վճարել այդ շրջադարձի համար:
ՙՄիևնույն ժամանակ Թուրքիան ոչ մի առիթ չունի Մաքսային միությանն անդամակցելու համար, բացի այն, որ արդեն սկսել է հոգնել ԵՄ անդամակցության հերթում սպասելով: Պատկերացնել, թե Թուրքիան ցանկություն կունենա անդամակցել Մաքսային միությանը, նույնքան դժվար է, ինչպես այն, որ ՆԱՏՕ-ում ի հայտ գա Ռուսաստանին իրենց դաշինքում ըննդգրկելու ցանկություն: Կան տարածաշրջանային ուժեր, որոնք կարող են համագործակցել, սակայն չեն կարող լինել գործընկերներ` կրտսեր եղբոր դերում: Թուրքիան մի երկիր է, որը ցանկանում է դառնալ գլխավոր երկիր իսլամական ախարհում: Ինչպե՞ս կարող Թուրքիան նման նպատակներով անդամակցել միությանը, որը միայն առաջին փուլում է տնտսական խնդիրներ դնում, իսկ հետո պատրաստվում լուծել քաղաքական խնդիրներ` լիազորությունների մի մասը փոխանցելով վերազգային մարմիններին: Թուրքիան և Ռուսաստանը Մաքսային միությունում` դա հեծանիվ է` երկու ղեկով և երկու հեծվորով՚, - ամփոփել է Զատուլինը:
Հոկտեմբերի 24-ին Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահը Ռուսաստանի և Բելառուսի պաշտոնակիցներին առաջարկել էր Թուրքիային ընդունել Մաքսային միություն: Նրա ասելով, նման խնդրանքնով իրեն դիմել է անձամբ Թուրքիայի նախագահը: