ՀՀ մշակույթի
նախարարության աջակցությամբ և Դուբրովնիկի Հայաստանի ընկերների միության
նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 13-22-ը
Դուբրովնիկում (Խորվաթիա) կկայանա համերգաշար՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան
110-ամյակին: Ինչպես հաղորդում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը,
ելույթներով հանդես կգա Դուբրովնիկի սիմֆոնիկ նվագախումբը՝ Ալ. Սպենդիարյանի անվան
օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանի
ղեկավարությամբ: Կհնչեն Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, ինչպես նաև եվրոպական
կոմպոզիտորների ստեղծագործություններ:
2013
թվականին Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համերգներ են ընթացել
աշխարհի մի շարք երկրներում: Ավելացնենք, որ ամռանը կոմպոզիտորի ձեռագիր նոտաները
և կինոերաժշտությունը ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի
միջազգային ռեգիստրում: