Ս. թ. դեկտեմբերի 24-ին Ամերիաբանկում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացում հայտարարվեցին «Ես ազատ եմ» մրցույթի հաղթողները: Միջոցառմանը նվիրված մամուլի ասուլիսում Ամերիաբանկի
զարգացման գծով տնօրեն և Տնօրինության անդամ Տիգրան Ջրբաշյանը հայտարարել է
մրցույթի արդյունքները:
«Նշեմ, որ նման արձագանքի մենք չէինք սպասում: Մրցույթին
մասնակցել է ավելի քան 2000 մարդ, որոնցից 1200-ը` լուսանկարների և ավելի քան 100-ը`
տեսանյութերի բաժնում»,-նշել է նա: «Միայն Ֆեյսբուքում մրցույթի օրերին հավաքվեց
մոտ 2 հազ.մեկնաբանություն և 48 հազ.Լայք: Ակցիայի ընթացքում www.esazatem.am
կայքն ունեցավ մոտ 25 հազար դիտում: YouTube պորտալն ունեցավ մոտ 60 հազար դիտում, որտեղ տեսանյութերն
ստացան 4.5 հազ.Լայք»,-տեղեկացրել է Տ.Ջրբաշյանը, հատուկ նշելով, որ
Ֆեյսբուքում և YouTube-ում «ունիկալ օգտատերերի» միագումար թվաքանակը հազավ 650
հազարի:
Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած լուսանկարների հեղինակներն են Միքայել Համբարձումյանը (1-ին տեղ), Սարգիս Վիրաբյանը (2-րդ տեղ), Դավիթ Սաֆարյանը (3-րդ տեղ): Առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած տեսանյութերի հեղինակներն են Արթուր Գևորգյանը (1-ին տեղ), Օվսաննա Հովսեփյանը (2-րդ տեղ), Արմեն Սարգսյանը (3-րդ տեղ):
Ամերիաբանկը շնորհակալություն է հայտնել մրցույթի բոլոր մասնակիցներին և բոլոր նրանց, ովքեր ցուցաբերել են մեծ հետաքրքրություն «Ես ազատ եմ» արշավի նկատմամբ: Մրցանակակիրներին մաղթում ենք հաջողություն և նորանոր ձեռքբերումներ:
Հիշեցնենք, որ. առաջին տեղը գրաված լուսանկարի և առաջին տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան հիանալի հնարավորություն մեկ շաբաթով ուղևորվել իրենց նախընտրած ցանկացած եվրոպական քաղաք (ուղևորության արժեքը` մինչև 1,200,000 ՀՀ դրամ)։ Ճամփորդական ուղեգիրը սահմանվում է մեկ անձի համար և ներառում է ուղևորափոխադրում դեպի ընտրված քաղաք և հետադարձ դեպի Հայաստանի Հանրապետություն, մեկշաբաթյա կացություն մինչև 4 աստղանի հյուրանոցում, ուղևորման ժամանակահատվածի սկիզբը` 2014թ. հունվարի 15-ը:
Երկրորդ տեղը գրաված լուսանկարի և երկրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան հնարավորություն ձեռք բերել իրենց նախընտրած թվային սարքավորումը, մասնավորապես՝ համակարգիչ (PC), շարժական համակարգիչ (laptop), պլանշետ
(tablet), խելախոս
(smart phone), թվային տեսախցիկ (digital video
camera), թվային լուսանկարչական սարք (digital photo
camera) մինչև
600,000 ՀՀ դրամ արժեքով։
Երրորդ տեղը գրաված լուսանկարի և երրորդ տեղը գրաված տեսանյութի հեղինակները ստացան Ամերիաբանկի Visa Gift նվեր քարտ
150,000 ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով, ինչը հնարավորություն կընձեռի ազատ տնօրինել շահած գումարը։
Նշենք,
որ Ամերիաբանկը ունիվերսալ բանկ է, որը տրամադրում է ներդրումային, կորպորատիվ և
մանրածախ բանկային ծառայություններ, բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով:
2011 թվականի նոյեմբերից բանկի հիմնական բաժնետերն է Ամերիա ընկերությունների
Խումբը` 99.99%, որը վերջերս իր բաժնեմասը հասցրեց 100%-ի: