Հունիսի 8-ին կայացած ընտրությունների արդյունքների համաձայն, Գորիսի քաղաքապետ է ընտրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հովանավորյալ հանրապետական Վաչագան Ադունցը: Ընտրատարածքային հանձնաժողովի տվյալների համաձայն, Ադունցը ստացել է 4743 ձայն, նրա մրցակից Հրայր Յոլյանը` 2959 ձայն:
Նշենք, որ մինչև ընտրությունները Սյունիքիում լարված իրավիճակ էր ստեղծվել, քանի որ իր թեկնածությունն էր առաջադրել Սյունիքի ներկայիս մարզպետ Վահե Հակոբյանի ընկեր Տիգրան Կարապետյանը, ինչպես նաև Սուրիկ Խաչատրյանի տոն մոտ կրակոցների ժամանակ զոհված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արա Բուդաղյանը: Սակայն, ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ին հաղորդել էին Հանրապետական կուսակցության աղբյուրները, երկրի ղեկավարության ճնշման ներքո Տիգրան Կարապետյանը և Արա Բուդաղյանն ինքնաբացարկ են հայտարարել: