Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի Խումբն 2013 թվականի առաջին
եռամսյակում ավելացրել է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը 21.4 %-ով,
մինչև 29.8 մլրդ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի
ծառայությունից, ընդ որում, ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձանց ավանդների
ծավալն աճել է 20.6 %-ով, մինչև 23.4 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, 2013
թվականի առաջին կիսամյակում ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 11.1
%-ով, մինչև 4297: Ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական աձանց բաժինը կազմել է ֆիզիկական
անձանց ժամկետային ավանդների 94,2 % կամ 4047 (կիսամյակային աճը` 10.9 %):
Ըստ ԱրևմԻնֆո
գործակալության` Հայստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, ֆիզիկական անձանց
ժամկետային ավանդների պորտֆելի ծավալով Առէկսիմբանկ - ազպրոմբանկի խումբը գտնվում
է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում: Բանկի ժամկետային ավանդների
կառուցվածքում (տարեկան աճը` 45 %) ֆիզիկական անձանց բաժինը կազմել է 87 %, իսկ բանկի
ընդհանուր պարտավորությունների մեջ ժամկետային ավանդների բաժինը կազմել է ավելի
քան 31%:
Նշենք, որ ՙԳազպրոմբանկը՚ ԲԲԸ-ն (Ռուսաստան) 2007 թվականի
նոյեմբերին ձեռք բերեց հայկական Առէկսիմբանկի բաժնետոմսերի 80%-ը, որը հիմնադրվել
էր 1998 թվականին: 2008 թվականի հուլիսին ազպրոմբանկի մասնաբաժինն աճեց, կազմելոց
94.15 %-ը,, իսկ 2008 թվականի սեպտեմբերին ազպրոմբանկը գնեց նաև մնացած 5.85 %-ը
Raiffeisenbank-ից, դառնալով ՙԱռէկսիմբանկ ազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ բաժնետոմսերի
100% բաժնետոմսերի միակ սեփականատերը: