Կալիֆորնիայի դատարանն ընդունել է Թուրքիայի օգտին վճիռ, կապված ամերիկահայերի կողմից թուրքական Ինջիրլիկի տարածքի վերաբերյալ ներկայացված հայցի հետ, որտեղ տեղակայված են ամերիկյան ռազմական բազաներ: Այս մասին գրում է ՙՏրենդ՚ գործակալությունը, հղում կատարելով CNN Turk գործակալությանը:
Ավելի քան 3 տարի ընթացող դատական գործն ավարտվեց դատարանի վճռով, այն մասին, որ ՙհարցը հանդիսանում է քաղաքական, այլ ոչ թե դատական՚: Այսպիսով, ԱՄՆ ապրող հայերի խումբը պարտություն կրեց այդ դատական գործում:
2010 թվականի դեկտեմբերին ԱՄՆ ապրող հայերը Թուրքիայի կառավարության դեմ հայց էին ներկայացրել, Թուրքիայի կառավարությունից, իրենց նախնիների կորցրած գույքի դիմաց, պահանջելով 100 մլն.դոլարի փոխհատուցում: Նշվում է, որ Ադանայում նրանց պապերին են պատկանել 49.5 հեկտար տարածքներ, ընդգրկելով նաև Ինջիրլիկում գտնվող ներկայիս ամերիկյան ռազմական բազայի տարածքը: