Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի անկում: Այդ
մասին հաղորդել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 500 կրակոց: «Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազման արդյունքում՝ առաջնագծում լարվածությունը թուլացել է», - ասվում է
հաղորդագրությունում: