Հունիսի 15-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում կազմակերպում են ՙԳինեգործական վերնիսաժ 2013՚:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙԱրենի փառատոն՚ հիմնադրամից, վերնիսաժին կներկայացվնեն մի շարք գործարանային և տնական արտադրության գինիներ, բազմատեսակ չրեր և հուշանվերներ Հայաստանի տարբեր մարզերից: Այս նախաձեռնությունը միտված է մեկ վայրում միավորելու մեր արժեքները, ինչպես նաև մեր հայրենակիցների ու օտարերկրյա հյուրերի համար նպաստավոր և հարմարավետ պայմաններ ստեղծելու հետաքրքիր ժամանց ու գնումներ կատարելու համար: Ցուցադրույթուն-վաճառքն ամբողջ ընթացքում կուղեկցվի երաժշտական և պարային կատարումներով, ինչն էլ կլրացնի ցուցադրությունն ու կապահովի բարձր, տոնական տրամադրություն: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել գինու օգտագործման մշակույթը և պահպանել գինեգործության ավանդույթները: Վերնիսաժի հաջող մեկնարկը կապահովի դրա շարունակականությունը և հնարավորություն կտա ամեն տարի նորովի և առավել ընդլայնված իրականացնել գինու՝ որպես ազգային բրենդի բազկացուցիչ մասի պրոպագանդումը: