Հայաստանի ՏՏ ոլորտի ամսական հասույթը հասնում է 20
մլն.դոլարի: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է
Հայաստանի ՏՏ ձեռնարկությունների Ասոցիացիայի (UITE) գործադիր տնօրեն Կարեն
Վարդանյանը:
Նրա խոսքերով,
չնայած այն բանին, որ երկրի տնտեսության զարգացման համար ՏՏ ոլորտը համարվում է
արդիական, այնուամենայնիվ, առաջիկա 15 տարիների համար դժվար է այն համարել
առաջնահերթ: Չնայած այն բանին, որ կառավարությունն արդեն ոլորտը սահմանել է որպես
առաջնահերթություն, այն շարունակում է մնալ չզարգացած և վատ կարգավորված: Մինչև
օրս պարզ չէ, թե ինչ հիմքերի վրա այն կընթանա, կձևավորվի և արտասահմանում առաջ կգնա
որպես ՏՏ ընկերությունների ազգային բրենդ:
Ոլորտի
համեմատաբար թույլ վիճակը նա հիմնավորել է նրանով, որ Հայաստանի 500 ՏՏ
ընկերություններում աշխատում է 12 հազար մասնագետ, որոնցից 10 հազարն ինժեներներն
են: «Եթե վերցնենք արտասահմանյան փորձը, ապա այնտեղ մեկ ինժեներին ընկնում է մոտ
20 վաճառող»,-ընդգծել է Վարդանյանը, նկատի ունենալով, որ հայկական
ընկերությունները հիմնականում «նստած» են աուտոթրսինգի վրա և չեն զարգացնում
սեփական պրոդուկտները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վհրամ Ավանեսյանի խոսքերով, որը
նա փոխանցել էր ԱրմԻնֆո գործակալության
հետ հարցազրույցում, ՏՏ ոլորտի պրոդուկտների զարգացման մասին կարելի է խոսել միայն
այն ժամանակ, երբ երկրի տնտեսությունը կսկսի դրանց ներկայացնել հստակ պահանջարկ,
որից հետո միայն կարելի կլինի խոսել նաև արտահանման մասին:
Սակայնբ Վարդանյանը
տեղեկացրել է, որ Հայաստանը, այնուամնեայնիվ, շարունակում է հաջողությամբ
արտահանել ՏՏ ոլորտի պրոդուկտները, չնայած, որ մասնագետների միգրացիայի մակարդակը
2009-2013 թվականներին նվազել է 4.5%-ից մինչև 3%, սակայն, այդ 3%-ը ներկայացնում
է ոլորտի մասնագիտական վերնախավը: «Ըստ մեր դիտարկումների, դրանք այն անձինք են,
որոնք ունեն աշխատանքի առնվազն 10-տարվա փորձ, հանդիսանալով ամենաբարձրակարգ
մասնագետները»,-ընդգծել է Ասոցիացիայի ղեկավարը:
Նշենք,
որ Ասոցիացիան ստեղծվել է 2000 թվականին, միավորելով մի շարք ընկերությունների:
Ասոցիացիայի հիմնադիրներն են Հայաստանի Migma,
Algorithm, Link, ArmSoft, Arminco և Sedit
ընկերությունները: