Թուրք գրող Յաշար Քեմալն արժանացել է ՙԳրիգոր Նարեկացի՚ հուշամեդալի: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, հուշամեդալը Քեմալին հանձնելու համար Ստամբուլ էին մեկնել ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սեյրանուհի Գեղամյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արագած Ախոյանը եւ Արեւմտահայերի ազգային համագումարի ներկայացուցիչներ Վահան Մելիքյանն ու Սևակ Արծրունին:
Թուրք գրողը հուշամեդալով պարգեւատրվել է հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի եւ քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության եւ մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի եւ գրական վաստակի համար։ Յաշար Քեմալի ջանքերի շնորհիվ 1951 թվականին կասեցվել է Աղթամարի հայկական Սուրբ Խաչ եկեղեցին ոչնչացնելու Թուրքիայի իշխանությունների ծրագիրը։
ՙԱյս հողում մեծ ցավ եղել, եղել են կոտորածներ: Սակայն կան նաև մարդկության ջանքերը` ողջ կեղտը մամքրելու համար: Նման ջանքերից են բողոքն ընդդեմ թշնամանքի և պայքարը հանուն խաղաղության՚, - հայտարարել է Քեմալը հուշամեդալի հանձնման արարողության ժամանակ: