Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆֆը կոչ է արել Բաքվին դադարեցնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ ագրեսիան:
Twitter-ի միկրոբլոգում Շիֆֆը, մասնավորապես, գրել է. ՙԱնհրաժեշտ է դադարեցնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, վերականգնել հրադադարի ռեժիմը և կրկնապատկել խաղաղության ձեռքբերմանն ուղղված ջանքերը: Հարկավոր է դատապարտել Բաքվի ագրեսիան՚: