Լեռնահումքային արդյունեբերության աճը Հայաստանում
մեծացնում է անապատացման գործընթաների ռիսկերը: Այս մասին այսօր կայացած մամուլի
ասուլիսում հայտարարել է «ԷկոԼուր» կազմակերպության ղկավար Ինգա Զառաֆյանը:
Փորձագետը նշել
է, որ վերջին տարիներին Հայաստանում անապատացման ենթակա տարածքների չափերը չեն
փոփոխվում: Խոսքը գնում է 81%-ի մասին: Սակայն, վերջին տարիներին հանրապետությունում
նոր թափ է հավաքում լեռնահումքային արդյունաբերությունը, ինչը չի կարող չունենալ
բացասական ազդեցություն: Զառաֆյանը նմշել է, որ հանքանյութի մշակման ծավալների աճը
նույնպես նշանակում է լեռնահումքային թափոնների ավելացում, որոնք ոչնչացնում են
պտղաբեր և վարելահողերը:
«Վերջին 12-13
տարիներին մեզ մոտ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել արդյունաբերական և
էներգետիկ կարիքների նպատակով տարածքները հանձնելու առումով»,-տեղեկացրել է
փորձագետը: Նա նաև նշել է նաև փոքր ՀԷԿ-երի հսկայական բացասական ազդեցությունը:
«Ըստ մեր տվյալների, մեկ փոքր ՀԷԿ-ին միջին հաշվով «ընկնում է» 10 հազար քառ.մետր
ոչնչացված հողատարածք: Եթե դա էլ բազմապատկենք Հայաստանում կառուցված 150 փոքր
ՀԷԿ-երի թվով, ապա կստանանք երկրի ընդհանուր տարածքի 1%-ը»,-նշել է Զառաֆյանը:
Փորձագետը նշել
է, որ Հայաստանի ջրային ռեսուրները նույնպես վատթար վիճակում են: Դա առաջին հերթին
վերաբերվում է Սևանա լճին, որից բազմաթիվ անգամ տեղի են ունենում մեծ ծավալների
բացթողումներ: Ինչ վերաբերվում է ջրամբարներին, ապա այս տարվա հունիսի տվյալներով
հանրապետության 5 խոշոր ջրամբարները լցվել են միայն կիսով չափ: «Մինչդեռ, այս տարի
եղան առատ տեղումներ` անձրևի և ձյան տեսքով: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես
կարող է նման պայմաններում ստեղծվել ներկայիս իրավիճակը»,-նշել է Զառաֆյանը:
Նշենք,
որ հունիսի 17-ին նշվում է անապատացման և երաշտների դեմ պայքարի միջազգային օրը:
Հայաստանի միացել է անապատասման դեմ պայքարի Միջազգային կոնվենցիային 1994
թվականին, որը վավերացվել է 1997 թվականին: