«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ճակատագիրը կախված է
կառավարության որոշումից, մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին
հայտարարել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր մենեջեր Մարսելո
Վենդեն:
Նրա ասելով, օդանավակայանի հին շենքի ապագայի շուրջ բանակցությունները շարունակվում են: «Մենք հետազոտում ենք հին շենքը` հնարավոր լուծումներ գտնելու նպատակով», - հաղորդել է Վենդեն, հավելելով, որ շենքը չի կարող ծառայել օդանավակայանի կարիքներին: