Հաշվի առնելով
հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սույն թվականի հուլիսի
16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով
գործարք կատարելու հնարավորության ժամերը: Մասնավորապես՝ Բանկի
մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի
ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել
24 ժամ :
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, շուրջօրյա գործող
տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝ «ՕՊԵՐԱ» (Մաշտոցիպողոտա 42 շենք), «ՆորՆորք» (Գայիպողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ):
Աղբյուրի համաձայն, բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող
տերմինալներով կարելի է գործարքներ կատարել 09:30-18:00-ն իսկ Բանկի
կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում` 09:30-16:30-ը:
Հաճախորդները
հնարավորություն ունեն Բանկում կանխիկի ընդունման տերմինալների
միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա, գազ և գազի
սպասարկում, ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ
ծառայություններ` UCOM, Orange, Viva Cell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և
գրաֆիկով նախատեսված օրվանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային
հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում: Ժամը 18:00-ից հետո
իրականացված գործարքների ձևակերպումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ
դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Տերմինալները
հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում`
անհամեմատ կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը: Հիշեցնենք,
որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար
ծառայության մատուցման համար:
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ
Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մաժորիտար
բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit
Agricole S.A. խումբը -
15,56%, որին հաջորդում էSJSC «Sacam International» ընկերությունը (Credit
Agricole S.A. անդամ) –
12,44%: բանկի կապիտալին մասնակից են հանդիսանում նաև Հայաստանի Գյուղացիական
փոխօգնության 10 մարզային միություններ: