Հայերենն այն 18 լեզուներից մեկն է, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի
հրապարակած ՙԱնհետացող լեզուների քարտեզի՚ համաձայն, Թուրքիայում անհետացման
վտանգի տակ են, հաղորդում է ՙNouvelles d`Armռnie՚-ին:
Այսպիսով, Թուրքիայում անհետացման վտանգի տակ են ինչպես
արևմտահայերնն ու հայկական բարբառները, այնպես էլ ասորերենը, հունարենը,
աբազերենը, պոնտական հունարենը: Այդ կազմակերպության համաձայն, արևմտահայերեն է
խոսում 50 հազար մարդ Ստամբուլում և հայկական Վակեֆ գյուղում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայն, Հայաստանում երկու լեզու է գտնվում
անհետացման վտանգի տակ` ասորերենն ու պոնտական հունարենը: Վրաստանում և
Ադրբեջանում անհետացման սպառնալիքի տակ է գտնվում 11 լեզու: