ՀՀ ԱԺ ՀԱԿ և ԲՀԿ
խմբակցույթունները հրաժարվում են ստորագրել խորհրդարանի հայտարարության ներքո,
որով դատապարտվում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա տեղի
ունեցած հարձակումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ իր
գործընկերոջը ծեծի ենթարկելու հետևում կանգնած է նույն իշխանոթյունը, որն այսօր
խորհրդարանում կազմել է այդ հայտարարության տեքստը: Հակառակ պարագայում, ըստ
Զուրաբյանի, ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պետք է հրաժարական տար:
ԲՀԿ քարտուղար Նաիրի Զոհրաբյանն էլ իր հերթին է
հայտարարել, որ քաղաքական ակտիվիստների վրա հարձակումների մեղավորներին գտնելու և
պատասխանատվության ենթարկելու փոխարեն իշխանությունները, ի դեմս խորհրդարանական
մեծամասնության, զբաղված են իմիտացիայով: Նա հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի ստորագրի
այդ հայտարարության տակ, որն արագ կազմվել է դպրոցական շարադրության ոգով:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանն այսօր երեկոյան արտահերթ
նիստ է գումարել, որտեղ պետք է ընդունվի հայտարարության տեքստը, որով դատապարտվում
է պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ
բռնույթունների կիրառման փաստը: Տեքստի վրա աշխատել էին ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն:
Հիշեցնենք,
որ ՀՀ խորհրդարանի ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը դեկտեմբերի
1-ին ծեծի էր ենթարկվել սեփական տան մուտքում: ՀԱԿ ներկայացուցիչները միջադեպի
համար մեղադրում են իշխանություններին: Պատգամավորի վրա հարձակման կասկածանքով
Երևանի ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները դեկտեմբերի 14-ին բերման են
ենթարկել Արշակ Սվազյանին (1973թ.ծնվ.), որը ներկայումս ստորագրությամբ արդեն ազատ
է արձակվել: Ըստ շրջանառվող լուրերի, Սվազյանը եղել է պատգամավոր Առաքել
Մովսւսյանի (Շմայսի) նախկին վարորդը, բայց պատգամավորը հերքել է, պնդելով, որ
Մանուկյանի վրա հարձակման հետ ոչ մի կապ չունի: