ՙԲարգավաճ Հայաստան՚ և ՀՅԴ կուսակցություններն ընթացիկ տարվա աշնանը հերթական անգամ կփոխեն իրենց քաղաքական կողմնորոշումը և ընդդիմության շարքերից անցում կկատարեն իշխանությունների ճամբար`կոալիցիա կազմելով Հանրապետական կուսակցության հետ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են ԲՀԿ և ՀՀԿ աղբյուրները:
Աղբյուրների համաձայն, ներկայումս բանակցություններ են ընթանում քաղաքական այդ ուժերի հետ, և գործնականում փոխհամաձայնություն ձեռք է բերվել: ԲՀԿ համար կոալիցիա կազմելու առիթ են հանդիսացել ՀՀ կառավարությունում կադրային վերջին փոխատեղումները: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն պնդել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի փոխարինումը, իսկ նրա հրաժարականից հետո, ՀՀԿ հետ հետագա կոալիցիա կազմելու պայմանով, կարողացել է կառավարություն անցկացնել մի քանի նախարարների, մասնավորապես` սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, ապա կոալիցիայի շրջանակներում ՀՀԿ հետ վերջինիս համագործակցության համար հիմք է ծառայել սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որն որպես այլընտրանք առաջարկում է հանրապետության անցում կառավարման խորհրդարանական համակարգի, ինչը ՀՅԴ նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկն է: ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ պաշտպանում է սահմանադրական բարեփոխումների նախագիծը և պատրաստ է այդ ուղղությամբ համագործակցել ՀՀԿ հետ: