Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթած նախկին վարչապետ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը կձգտի սահմանադրական փոփոխությունների միջոցով ամրապնդել իր
իշխանությունը, ընդհուպ ավտորիկտարիզմ` Ռուսաստանում Պուտինի վարչակարգի օրինակով;
Օգոստոսի 11-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ
Շաքարյանը:
Հիշեցնենք,
որ օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած ընտրությունների նախնական արդյունքների
համաձայն հաղթել է Էրդողանը` հավաքելով ընտրողների ձայների 52 տոկոսը: Շաքարյանի
ասելով, սակայն, երկրի Սահմանադրության փոփոխման հասնելու համար նոր նախագահն ու
նրա գլխավորած «Արդարություն և բարգավաճում» կուսակցությունը հաջորդ տարի պետք է
հաղթեն նաև խորհրդարանական
ընտրություններում:
Սահմանադրական
փոփոխությունները ենթադրում են նախագահի լիազորությունների զգալի ընդլայնում, որի
պաշտոնը Թուրքիայում առ այսօր արարողակարգային բնույթի է: Իրական
լիազորությունները պատկանում են վարչապետին, որի պաշտոնը մինչև նախագահ ընտրվելն
զբաղեցնում էր Էրդողանը: «Այժմ Էրդողանի խնդիրը հարկավոր քաղաքական գործչի
ընտորւթյունն է վարչապետի պաշտոնի համար: Չի բացառվում, որ դա լինի ներկայիս
արտգործնախարա Ահմեթ Դավութօղլուն: Նա չունի ներքաղաքական կշիռ և նկրտումներ, և
նրա օգնությամբ նոր նախագահի համար ավելի դյուրին կլինի վերահսկել իրավիճակը երկրի
ներսում», - կարծում է Շաքարյանը:
Անդրադառնալով
ընտրությունների նկատմամբ Թուրքիայի հայերի վերաբերմունքին` թուրքագետն ընդգծել է,
որ Էրդողանը նրանց համար չարիքների փոքրագույնն է: Միևնույն ժամանակ նա նշել է, որ
բազմաթիվ հայեր և ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ իրենց
ձայները տվել են քուրդ թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին, ով հավաքել է ձայների 12
տոկոսը: Ավեի վաղ նա հայտարարել էր ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը
ճանաչելու մտադրության մասին և նրա օգտին քվեարկել է 4 մլն ընտրող: «Դա նշանակում
է, որ Թուրքիայի 4 մլն քաղաքացի դեմ չէ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Անկարայի
դիրքորոշման վերանայմանը», - ասել է Շաքրյանը: