Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցումը կարող է Վրաստանի և Իրանի տարածքով տարանցման խնդիրներ առաջացնել: Այդ մասին խորհրդարանում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
ՙԹե’ Իրանը, թե’ Վրաստանը ԵԱՏՄ անդամ չեն: Այստեղ միանգամայն այլ մեխանիզմներ, մաքսային ռեժիմներ են գործում: Եվ ինչպես ենք մենք վերջիններիս հետ համաձայնեցնելու այդ հարցերը, դեռ հայտնի չէ՚,- ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, Թեհրանը բազմիցս Հայաստանին առաջարկել է ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել, սակայն, հայկական կողմն ամեն անգամ հետաձգել է այդ հարցի քննարկումը`ըստ երևույթին, նախատեսելով հետագայում ԵԱՏՄ անդամ դառնալ: ՙՉեմ կարծում, թե դա հեռատես քաղաքականություն էր մեր կողմից՚,- ընդգծել է Փաշինյանը: