Երևանի պատմական նկարագրի պահպանումը վերաճում է հողմաղացի դեմ պայքարի:
ՙՏարօրինակությունն այն է, որ մենք պայքարում ենք պետության դեմ շենքերի պահպանման համար, որոնք պետության համար են արժեք ներկայացնում: Մենք ավելի բարդ պայմաններում ենք հայտնվել, քան հողմաղացի դեմ պայքարի մեջ մտած Դոն Քիշոտը՚,- ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար Մկրտիչ Մինասյանը:
Որպես օրինակ`նա նշել է Զվարթնոց օդանավակայանի հին շենքը: Ավելի վաղ ՙԱրմենիա-Միջազգային օդանավակայաններ՚ ՓԲԸ-ն հայտարարություն էր տարածել, որ մտադիր չէ ժամանակ և գումարներ ծախսել այն պահելու նպատակով: Միաժամանակ Հանրային խորհուրդը որոշել է դիմել ՀՀ կառավարությանը`պահանջելով չհամաձայնել հիշյալ կառույցը քանդելու ՙԶվարթնոց՚ օդանավակայանի կոնցեսիոների առաջարկին:
Մինասյանը չի բացառել, որ այժմ հին շենքի ճակատագրի հարցում անդորր է`փոթորկից առաջ: ՙՄենք բազմիցս հանդիպել ենք նման իրավիճակի, երբ կարծես ոչինչ տեղի չի ունենում, և հանկարծ մի գեղեցիկ օր սկսվում է իրադարձությունների բուռն զարգացումը՚,- ասել է նա: Ըստ որում, փորձագետը պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի խորհրդանիշը դարձած շենքի պահպանման համար պայքարը: