Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է որիս: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, պետության ղեկավարը ծանոթացել է Գՙորիսի Գամմա՚ ԲԲԸ աշխատանքին: 20 տարի գործարանն զբաղվում է անկյան բացարձակ և ինկրեմենտային լուսաէլեկտրական և թվային կերպափոխիչների մշակմամբ և սերիական արտադրությամբ: Արտադրանքն արտահանվում է, հիմնականում, Ռուսաստան: Բացի ադ, սկսվել է նաև փոքր հզորության կոլեկտորային էլեկտրաշարժիչների արտադրություն, որոնք կիրառվում են կենցաղային ապրանքների արտադրությունում: Ինչպես հաղորդել է ձեռնարկության գլխավոր տնօրեն Տիգրան Կարապետյանը, գործարանը հատուկ տեխնիկա է արտադրում ՌԴ պաշտպանության նախարարության համար: ՙԱռաջիկայում կնախապատրաստվի նոր ներդրումային նախագիծ գերմանական ընկերություններից մեկի հետ: Սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 1 մլն դոլար: Բանակցություններն արդեն ավարտվել են, և առաջիկայում ձեռնարկությունը կստանա նոր հաստոցներ, որոնք նախատեսված են մետաղների վերամշակման համար՚, - ասել է նա: Ֆաբրիկայում աշխատում է 75 մարդ, որոնց միջին աշխատավարձը կազմում է 140 հազար դրամ: 2013 թվականի առաջին 8 ամիսներին ձեռնարկությունն արտադրել է 238 մլն դրամի արտադրանք, որը 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: