Հայաստանում
տեղակայված ռազմակայանում ռազմական ինժեներները սկսել են Կամխուդի և Ալագյազի
ուսումնամարզական համալիրների տարածքը պայթուցիկ նյութերից մաքրելու
միջոցառումները:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին Հարավային
զինվորական օկրուգի մամուլի ծառայությունից, միջոցառումներն անցկացվում են
կանոնավոր կերպով` տարին երկու անգամ:
Սակրավոր-ինժեներային ստորաբաժանումները
մաքրում են բարձրլեռնային հրաձգարանների տարածքը, և հայտնաբերված չպայթած
նյութերը ենթակա են ոչնչացման հատուկ սարքավորված տարածքներում:
Մեկ
ամսվա ընթացքում Կամխուդի և Ալագյազի ուսումնամարզական համալիրներում նախատեսվում
է մաքրել ավելի քան 200 ուսումնական տեղամաս: