Մարզահամերգային համալիրի շենքի աճուրդով վաճառքը պոտենցիալ ռիսկեր չի կրում,
հայտարարել է Հայաստանի ճարտարապետների միության ղեկավար «Մկրտիչ Մինասյանը
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
Նախօրեին տեղեկատվություն հայտնվեց այն մասին,
որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի: ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր ծառայության պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, լոտի մեկնարկային գինը կազմում է 19 350
100 000 ՀՀ դրամ, իսկ կանխավճարը` 957 500 000.0 դրամ: Հայտերի ներկայացման ժամկետը
լրանում է մայիսի 29-ին: Նյութը գրելու պահին ոչ մի հայտ չէր ներկայացվել:
2005 թվականին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը վաճառվել էր ռուսական ԲԱՄՕ
շինարարական հոլդինգին: Այնուհետև իրականցվել է ՄՀՀ վերակառուցում, որից հետո
համալիրում տեղի են ունեցել մի շարք հայտնի կատարողների (Գառու, Ջո Քոկեր,
Պատրիսիա Քաաս, Գորան Բրեգովիչ) համերգեր, իսկ 2011 թվականին` Մանկական
եվրատեսիլը:
Մինասյանը համոզմունք է հայտնել, որ ՄՀՀ նոր սեփականատերը համանման քաղաքականություն կվարի, և ՄՀՀ կշարունակի գործել իր ներկայիս տեսքով:
«Ես ոչ մի վտանգ չեմ տեսնում այն բանում, որ ՄՀՀ շենքն աճուրդի է հանվել: Այստեղ
գլխավորն այն հարցերի համաձայնեցումն է, որոնք առնչվում են շենքի նկատմամբ խնամքով
վերաբերմունքին` որպես խորհրդային ճարտարապետության գլուխգործոցի, և` օրենքի տառին
հստակ հետևելը», - ընդգծել է նա: -գ-