2014թ.-ի մայիսի
21-ին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին շնորհվել է կուտակային կենսաթոշակային համակարգի
հաշվի օպերատորի կարգավիճակ: Սույն կարգավիճակում ընկերությունը կսպասարկի
կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին` միջնորդելով Հայաստանի
Կենտրոնական Դեպոզիտարիայի կողմից մասնակիցներին մատուցվող ծառայությունները:
Այս մասին գործակալությանը տեղեկացվել է NASDAQ OMX
Armenia բորսայի
մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, «Կոնվերս Բանկ»
ՓԲԸ-ն համալրել է արդեն իսկ գործող 6 հաշվի օպերատորների ցանկը, որոնց թվում են
«ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ն և 5 բանկեր՝ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ, «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ,
"Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան" ՓԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,
«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:Կենսաթոշակային
համակարգի մասնակիցները կարող են նշված հաշվի օպերատորների և «Իմ հաշիվ»
հավելվածի միջոցով կառավարել իրենց կենսաթոշակային հաշիվները, մասնավորապես՝
ներկայացնել ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրության և այլ դիմումներ, ինչպես նաև
ստանալ տեղեկատվություն կենսաթոշակային հաշվով կատարված գործառնությունների
վերաբերյալ:
Նշենք, որ «Հայփոստի»,
Արարատբանկի, Արդշինինվեստբանկի, HSBC Բանկ Հայաստանի, Հայբիզնեսբանկի և ՎՏԲ-Հայաստան
Բանկը հետ միասին Կոնվես Բանկը դարձավ կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորի 6-րդ մասնակիցը: