Beeline–ը առաջարկում է ձեռք բերել «Գեղեցիկ համար» 50%
զեղչով նոր 043 կոդով։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը ահղորդեցին ընկերության
հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հատուկ առաջարկի շրջանակում բաժանորդին հնարավորություն է
ընձեռվում 50% զեղչով ձեռք բերել 043 համարաշարի գեղեցիկ համարներ՝ միանալով
համապատասխան «All in 1» հետվճարային սակագնային փաթեթին առնվազն վեց ամիս
ժամկետով։ Առաջարկը գործում է մինչև 2014 թ. օգոստոսի 31-ը ներառյալ:
«Գեղեցիկ համար» նոր 043
կոդով առաջարկի շնորհիվ Beeline-ի հաճախորդները հնարավորություն կստանան 50%
զեղչով ձեռք բերել «Ադամանդե», «Պլատինե», «Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե» կամ «Նիկելե» գեղեցիկ
համար՝ միանալով համապատասխան «All in 1» հետվճարային սակագնային փաթեթին։
«Պլատինե», «Ոսկե», «Արծաթե», «Բրոնզե»
կամ «Նիկելե» համար ձեռք բերելու դեպքում բաժանորդը միանում է համապատասխան
«All in 1» սակագնային փաթեթին 6 ամիս, իսկ «Ադամանդե» համար ձեռք բերելու
դեպքում՝ 12 ամիս ժամկետով։
«Beeline-ը շարունակում է
հանդես գալ նոր առաջարկներով՝ իր կողմից մատուցվող ծառայություններն ավելի պարզ ու
հարմար դարձնելով բաժանորդների համար։ Միանալով «Գեղեցիկ համար» նոր 043 կոդով
հատուկ առաջարկին՝ մեր բաժանորդները հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել
գեղեցիկ համարներ 50% զեղչով, այլ նաև օգտվել «All in 1» սակագնային փաթեթի
առավելություններից», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Գեղեցիկ համար» նոր 043 կոդով առաջարկից
օգտվող բաժանորդները կարող են 6 ամսվա ընթացքում անցնել ավելի բարձր արժեք ունեցող
սակագնային պլանի՝ «All in 1» սակագնային փաթեթի ներսում։ Առաջարկից հրաժարվելու
կամ այլ սակագնային փաթեթի անցնելու դեպքում բաժանորդը պետք է վճարի գեղեցիկ
համարի արժեքի մնացած 50%–ը։
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ)
հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը
հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է
մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և
ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու
տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ
ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում,
Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում,
Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում,
Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և
Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ
754 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները
ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada»,
«Mobilink», «Leo», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո:
2014թ. հունիսի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 221
միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
-