Դեկտեմբերի 16-ին Հայփոստը թողարկեց «Քաղաքացիական
ավիացիայի 80-ամյակը» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի
ծառայությունից: 2013 թվականին Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ավիացիան
նշում է իր հիմնադրման 80-ամյակը: Հայկական ավիացիայի ծնունդը համարվում է 1933 թվականը, երբ Հայաստանում սկսեց
գործել հանրապետական առաջին աէրոակումբը: Նույն թվականին տեղի ունեցավ
Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը:
Գեղաթերթիկի
նամականիշի վրա պատկերված է թռիչքին պատրաստվող ինքնաթիռը թռիչքուղու
խորապատկերին: Նամականիշի վերևի աջ անկյունում պատկերված է Հայաստանի քաղաքացիական
ավիացիայի 80-ամյակը խորհրդանշող
լոգոտիպը:
Գեղաթերթիկի խորապատկերին երևում են
«Զվարթնոց» Միջազգային Օդանավակայանի մասնաշենքերը, ինչպես նաև՝ 30-40-ական
թվականներին շահագործվող ինքնաթիռը: