Միջազգային հնագիտական արշավախումբը Հայաստանում հնադարյան մարդկանց բնակավայրի
տարածքում հայտնաբերել է արտասովոր ՙառաջադեմ՚ աշխատանքի գործիքներ, որոնք ստեղծվել են տեղի
բնակիչների կողմից շուրջ 320-330 հազար տարի առաջ`դրանց ենթադրվող հայտնագործության
տարեթվից մի քանի տասնյակ հազարամյակ առաջ: Այդ մասին հայտնում է ՙՌուսկայա
պլանետան՚`վկայակոչելով Science գիտական ամսագիրը:
Այդ բացահայտումը,
ինչպես գրում է Science-ը, կասկածի տակ է դնում համընդունելի դրույթը, որ քարե
դարի տեխնոլոգիական բոլոր նորարարությունները բխել են մեկ աղբյուրից`Աֆրիկայից,
որտեղ առաջացել ու զարգացել է մարդկությունը:
Այսօր շատ
հնագետներ և հնէաբաններ գտնում են, որ մշակութային և տեխնոլոգիական բոլոր
նորարարությունները, որոնք ազդել են ընդհանուր առմամբ մարդկության զարգացման վրա,
սկիզբ են առել միևնույն տարածաշրջանում:Սա մեխանիստական պատկերացում է, և ինչպես
հավաստում են Դենիել Ադլերը և նրա գործընկերները Կոնեկտիկուտի համալսարանից /ԱՄՆ/,
չի համապատասխանում իրականությանը: Իրականում նոր տեխնոլոգիաները գրեթե միաժամանակ
հայտնաբերվել են հին աշխարհի քարտեզի տարբեր կետերում և աստիճանաբար տարածվել:
Շուրջ երկու
տասնյակ գիտնականներ, այդ թվում`Սամվել Նահապետյանը և Բորիս ասպարյանը Երևանի
համալսարանից և Հայաստանի գիտությունների ակադեմիայից, պեղումներ են իրականացրել
Հրազդանի կիրճում`Նոր եղի գյուղից ոչ հեռու: Հնագետները հայտնաբերել են հնադարյան
մարդկանց բնակատեղի, ովքեր Կովկասի տարածքում ապրել են մի քանի հարյուր հազար տարի
առաջ: Նրանք իրենցից հետո թողել են խիստ արտասովոր աշխատանքի գործիքներ: Դրանց մի
մասը սպասելիորեն պարզունակ էր: Դրանք պատկանել են, այսպես կոչված, Աշելյան
մշակույթին, քարե հատիչի և քարե այլ գործիքների պատրաստման առաջին մեթոդիկաներից
մեկին, որին մարդկությունը տիրապետել է դեռ 1,7-1 մլն տարի առաջ` Homo sapiens-ի
առաջացումից և Աֆրիկայից մեր նախնիների տարածումից շատ առաջ: Հնադարյան վարպետը
հղկված գետաքարը երկու կողմից որոշակի անկյան տակ ծեծել է այլ քարով`ստեղծելով
սուր եզր:
Աշելյան մշակույթը
գոյատևել է շատ երկար`մի քանի հարյուր հազար և նույնիսկ միլիոն տարի, և շուրջ
200-300 հազար տարի առաջ վերջինս փոխարինում է ավելի առաջադեմ լևալուազյան
տեխնոլոգիան: Հնադարյան ՙնորարարները՚ հասկացել են, որ ապագա դանակի եզրը կարելի է
հավասար ու սուր անել, եթե որպես աշխատանքի զենքի համար հիմք օգտագործվի ոչ թե
գետաքարը, այլ այն, ինչ իրենց աշելյան նախնիներիը համարել են արտադրության
մնացուկներ:
Ադլերին,
Նահապետյանին, ասպարյանին և նրանց գործընկերներին հենց այդպիսի աշխատանքի
գործիքներ է հաջողվել հայտնաբերել Նոր եղիում Հայաստանի հնադարյան բնակիչների
բնակատեղիում` աշելյան քարե հատիչների և այլ գործիքների հետ միասին : իտնակաների
մոտ հարց է առաջացել`արդյո±ք Նոր եղիի հնադարյան բնակիչները չէին կարող
ինքնուրույն բացահայտել աշխատանքի զենքի
պատրաստման լևալուազյան մեթոդիկան`ՙչներմուծելով՚ այն Աֆրիկայից կամ մշակութային
ու տեխնոլոգիական նորարարությունների այլ կենտրոնից:
ՙՄեր
հայտնագործությունը մարտահրավեր է նետում այսօր շատ հնագետների շրջանում տարածված
դրույթին, որ լևալուազյան տեխնոլոգիան հայտնաբերվել է Աֆրիկայում: Այժմ մենք
ունենք առաջին միանշանակ վկայությունն այն բանի, որ մարդկության պատմության մեջ
այդ կարևոր նորարարական բեկումը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի
պոպուլյացիաներում`միմյանցից անկախ՚,- նշում է հոդվածի հեղինակներից մեկը`բրիտանացի
հնագետ Սայմոն Բլոքլին Լոնդոնի համալսարանից: