ՙՌոստելեկոմն՚ ուրախ է տեղեկացնել, որ ընկերության ծառայություններն արդեն իսկ հասանելի են Երևան քաղաքի Կենտրոն համայնքում:
Ինչպես տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը, այսուհետ նաև Կենտրոն համայնքի բնակիչները կարող են բաժանորդագրվել և օգտվել ՙՌոստելեկոմի՚ կողմից մատուցվող լայնաշերտ Ինտերնետի, նոր սերնդի IP հեռուստատեսության և IP հեռախոսակապի ծառայություններից:Ծառայություններին բաժանորդագրվելու համար բնակիչները կարող են մոտենալ իրենց հարմար վաճառքի և սպասարկման սրահներ (հասցեները պաշտոնական կայք-էջում՝ http://www.rtarmenia.am/contacts) կամ զանգահարել 060 46 00 00 հեռախոսահամարով և ՙՌոստելեկոմի՚ աշխատակիցները կմոտենան ու տեղում կկնքեն պայմանագիր: ՙՌոստելեկոմի՚ վաճառքի և սպասարկման սրահներ գործում են Երևան քաղաքի Աջափնյակ, Էրեբունի, Դավիթաշեն, Ավան, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա համայնքներում, ինչպես նաև 12 քաղաքներում (Աբովյան, Գյումրի, Աշտարակ, Վանաձոր, Կապան, Արմավիր, Հրազդան, Չարենցավան, Սևան, Մասիս, Քաջարան): Ներկայումս “Ռոստելեկոմի” հայաստանյան ծածկույթն ընդգրկում է Երևանն ու ևս տասնվեց քաղաքներում:
2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո:ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով: