Ղրիմի հանրաքվեն ցույց տվեց, որ նախկինի պես աշխարհում գործում են երկակի չափանիշներ, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
Նրա խոսքով, հանրաքվեի արդյունքները զարմանալի չէին, հարցը միայն այն էր, թե ընտրողների քանի տոկոսը կքվեարկի Ռուսաստանի հետ միացման օգտին: ՙԻրականում կիրառցել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն բանին, որ համաշխարհային երկու խոշոր խաղացողները` ԱՄՆ-ը և Եվրամիությունը, չեն ճանաչում այդ հանրաքվեի արդյունքները, հետևաբար` կրկին գործել է երկակի չափանիշը՚,-նշել է փորձագետը:
Մեկնաբանելով հարցը, թե Ղրիմի հանրաքվեն ինչպես կարող է անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա` փորձագետը նշել է, որ հարցն այն է, թե արդյոք հայկական կողմն ուզում է նման նախադեպ: Քաղաքագետը նշել է, որ հազիվ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ղրիմը նախադեպ դառնա, քանի որ անկախ, սակայն չճանաչված երկրի ապագան լավագույն տարբերակը չէ: